К основному контенту

Сообщения

Сообщения за ноябрь, 2018

Աբուլիկը չի ծխում

Բոլորն , ովքեր լքեցին մեզ , մեր ողերն էին , սկզբում կորացանք , ծերացանք , հոդացավ , ապտակ , կարոտ , ատելություն , վերածնունդ։ Հեռանալու ուրվագիծը մնաց մեր կոպերի մեջ , հետքեր , աղերսանք , վերադարձ , ապտակ , զղջումներ , կոպտություն , դուռը փակ , « մեկ է հիմա» վիճակ։ Մենք մեր մեջ մնացինք ինչպես միշտ , հասկացող , պայքարող , վանդալիստ , սրբագույն , ատելի , սիրելի , թանկագին։ Հասկացանք պետքականը մեզ , ժպիտ , փող , սեր , կիրք , մարմին , կարոտ , ուրիշի վերադարձ , վերադարձողին մերժում , արժեհամակարգի բարձրացում , ներում , էլի փող , հագուստ , բարեկեցություն , աշխատանք , նշածներիս համակարգող ու գլխավոր հովանավոր ` առողջություն։ Մեզ կտակել են , որ պետք է ունենանք ընտանիք , ափսե , մի բարձի ծերացում , հավատարմություն , մատանի , մի գդալ մեղր , կիրք , երեխա , գիրք , ամանի հեղուկ , կուշտ ստամոքս , մի կտոր հաց , հասկացողություն։ Մեզ ասել են լավ մարդ կլինես , չստող , ապտակող , աշխատող , չքծնող , ճարպիկ , հավատացյալ , եկեղեցուց բողոքող , ի