К основному контенту

Сообщения

Сообщения за январь, 2019

Համոն

Համոն զիբիլ թափող է , ունի ընկերներ ` լիքը , կենդանիներ , ունի ամեն ինչ , անգամ հարեւանի մարդու սիրուհու կրծկալը , մի օր կինը շուտ պիտի գար , ափալ - թափալ հավաքվել էին , Համոն անցնում էր , զիբիլը թափելուց հանդիպեց 3- րդ համարի ռմբարկու Կառայի կրծկալին։ Համոն շատ կարդացած տիպ է , գիտի , որ առանց իր օգնության կռիսների փայ կդառնան։ Համոյի մերն ասում էր . - Սովորի , բալա , որ մեր պես էս դոմիկում չմնաս։ Համոն գլուխը թնգթնգացնում էր , իբր կանի մոր ասածը , հիմա մի քիչ ջուր է խմում մորը հիշելիս , դե կուզեր գոնե ջղայնանար , գոնե , բայց լիներ։ Համոյին ասում էին , որ ամուսնանա , ա՛յ, այդ ժամանակ էլ   գործ կգտնի , բայց պապան էլի ճիշտ էր , գործը պիտի դեմից գտներ , հետո կինը , ախմախը մեծին չլսող եղավ , փաստորեն։ Դոմիկը փոքր էր , ապրելու ուրիշ տեղ չէր կարա գնար , հաստատ ոչ մեկ օրական 2000 դրամ ստացողին տուն չի տա։ Համոն զիբիլն էր տանում թափելու , հարցնում էր Իզա տատի առողջութ