К основному контенту

Сообщения

Сообщения за апрель, 2018

Գարնանային էտյուդներ

Եթե որոշես, որ ժամանակն է  շուրջդ նայելով քայլելու, ապա մոտեցիր թերթի կրպակներից որևէ մեկին, քանի որ պ ատմվածքներս կարող ես կարդալ «tvալիք» շաբաթաթերթի համարներում:   Գարնանային էտյուդներ Անդարձ կարոտով բողբոջող ներկայից մի կաթիլ կաթնաջուր է հոսում, սնուցում ճյուղն ապագայի։ Չորացրած ձմռան անցյալ բնավորությունը ճաքերի էր բաժանել ինչ-որ այգու մարդկային կոկորդը, որից որպես բերք միտք է ծնվում։ Փշաքաղությունը մեջքով վազում էր, ծաղկափոշին քթով գարուն էր ներարկում։ Տարիների արտահոսքը ամեն գարուն զգացնել է տալիս բնության հասակը, որ մարդ է կոչվում։ Սրտով արագություն է քամվում, երակներով մարդիկ են վազում, աչքերում՝ մեղքի կրակներ։ Շուրթերը տաք են, օդը ներսում եռում է ու խարկում ամեն տեսակ մթնոլորտ։ Նորից ծնվում է ինչ-որ առաջնեկ, որ փոխելու է նախորդների չիրագործած ապագան։ *** - Վերև, միայն վերև, մի քիչ էլ վերև, արի դեպի ինձ, գլուխդ բարձր, դե, կարող ես, ձգվիր, չէ որ արժանի ես համբույրիս։ Հպարտ արի, գոհ արի, չփնթփնթաս, նորից ես ծնվում։ Կամք կա քո մեջ, ինձ ես օգնելո