К основному контенту

Գարնանային էտյուդներ


Եթե որոշես, որ ժամանակն է  շուրջդ նայելով քայլելու, ապա մոտեցիր թերթի կրպակներից որևէ մեկին, քանի որ պատմվածքներս կարող ես կարդալ «tvալիք» շաբաթաթերթի համարներում: 


Գարնանային էտյուդներ





Անդարձ կարոտով բողբոջող ներկայից մի կաթիլ կաթնաջուր է հոսում, սնուցում ճյուղն ապագայի։ Չորացրած ձմռան անցյալ բնավորությունը ճաքերի էր բաժանել ինչ-որ այգու մարդկային կոկորդը, որից որպես բերք միտք է ծնվում։
Փշաքաղությունը մեջքով վազում էր, ծաղկափոշին քթով գարուն էր ներարկում։ Տարիների արտահոսքը ամեն գարուն զգացնել է տալիս բնության հասակը, որ մարդ է կոչվում։ Սրտով արագություն է քամվում, երակներով մարդիկ են վազում, աչքերում՝ մեղքի կրակներ։ Շուրթերը տաք են, օդը ներսում եռում է ու խարկում ամեն տեսակ մթնոլորտ։
Նորից ծնվում է ինչ-որ առաջնեկ, որ փոխելու է նախորդների չիրագործած ապագան։

***

- Վերև, միայն վերև, մի քիչ էլ վերև, արի դեպի ինձ, գլուխդ բարձր, դե, կարող ես, ձգվիր, չէ որ արժանի ես համբույրիս։ Հպարտ արի, գոհ արի, չփնթփնթաս, նորից ես ծնվում։ Կամք կա քո մեջ, ինձ ես օգնելու, որ հավատանք մեր ուժերին,- ամեն գարուն ամեն ծաղկի ասում էր արեգակնամայրը տիեզերքի:


ՇարունակՎել



«Վ» տառը հայհոյանքոտ աչքերով ոտքից գլուխ չափում է մեզ․ այն բառերում, որտեղ հայտնվում է։ Նույն ապրՎելու դեպքում տպավորություն է, թե կյանքն է մարդուն ապրում։ Մարդն էլ շան պես բաց չի թողում իր տիրոջը, որովհետև, երբ կյանքն իրեն որդեգրեց ու տվեց հավատարիմ լինելու շղթան, մարդն էլ շան պես խոստացավ ամեն գնով պաշտպանել իրեն կերակրողին։
Մեր մատնահետքերից սկսած մինչև սոցկայքային գաղտանբառեր մենք արտառոց տարբեր ենք։ Նպատակներին հասնելիս հազար ուղիներ ենք մաքրում, հետո վազում նոր տերևաթափ եղած ծառուղին, որովհետև մեզ դուր է գալիս կյանքն ապրելը, այդ ընթացքում պետքական լինելը։ Վախենում ենք ձանձրանալուց, ամեն գնով ստեղծում ենք առիթներ, որ տան բազկաթոռը քիչ հանդիպի մեր հետույքին։
ՇարունակՎելն էլ կենսակերպ է։
Փողոցում ծեծվողը հենց գլուխը բարձրացնի գետնից, ուրեմն շարունակՎում է։ Հենց սիրախեղդը մոռացավ իր հիվանդագին զգացմունքն, ուրեմն շարունակՎում է։ Հենց ներեցինք մեզ նեղացնողին՝ շարունակՎում ենք ու թույլ տալիս դիմացինին, որ շարունակՎի։
Սրա հակառակն է աղետ, երբ կանգնած ես մայթեզրին ու նայում ես կյանքի մարդաշատ երթևեկին ու դու չկաս ոչ մի կյանքային պատմության ղեկին։ Կանգնած հետևում ես, հետևությունների հասնում ու հասկանում, որ ինչպես կրթական համակարգում, այնպես էլ այստեղ տեսլականդ դիր գրպանդ, հավաքիր քեզ ու մանկության վախերիդ պես հաղթահարիր կյանքի հոսքը, թռիր այնտեղ, որտեղ իրարից այդքան տարբեր հերոսները կոչված են մարդ։ Այդժամ կգիտակցես, որ սա մկրտության պես մի բան է, կամ էլ՝ անհավատի հարցերի պատասախններն ունեցող կրոն։


© Շ․ Ասատրյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ափից ներս

Առավոտ ; 9:34 ։   Բ ացեց աչքերը , նայեց առաստաղին , հետո պատերին նայելով ջոկեց , որ գիշերվա ննջից արթնացել է , օրը նորի ց տշելու ժամանակն էր ։ Վեր կացավ , հագավ քստքստացնող չստերն ու կոմֆորտ սենյակից մագլցեց չիշիկանոց , հենման դիրքից ուղղվեց , մի աչքը փակ աջ ընդունեց , հայտնվեց բաղնիքում , հայելին պատից իրեն էր նայում , բայց ոչ մի հայելի չէր կարա ձախ աչքն էլ բացել տար , դրա համար սառը ջրի չըլըմփոց էր պետք ։ Մեկ - մեկ մինչ և պատուհան էր հասնում , որ սառը օդը  խփի դեմքին , որ զգաստանա։ Սենյակից ալկոհոլի ու դառը չայի հոտ էր ցնդում , գիշերն ինչ - որ մեկը անկողնու մեջ պառկած շուրջերկրյա ճանապարհորդություն էր անում , ուզում էր հասկանար՝ խի է պառկած , եթե ամեն օր նույն ժամին աման էր լվում ու հայհոյում բոլոր տեսակ ամանները , որոնց մեջ թքախառը սննդի մնացորդներն էին։ Բայց նեռվախախտ պահերին մե՛կ մետալ ռոքն էր փրկում, մե՛կ աման լվալը։ Ներսի մեղքը դրսի կեղտով լվալ գիտեր...

Պարոն Պո

  Կաղնու ծառի վրա աճում են գլխարկավոր բարեկամներ։ Մարդիկ նրանց անվանում են կաղիններ։ Երեխաները դպրոցից տուն շտապելիս սիրում են գետնին ընկած գլխարկները հավաքել ու շարել մատների ծայրերին, ինչպես ազնվամորին։ Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ անճանաչ են այն աշխարհին, որտեղ ապրում են, օրինակ՝ նրանք մեկ-մեկ մոռանում են, որ կա տիզերեք և հազարավոր այլ գալակտիկաներ: Ինչևէ։   Կաղնու ծառին աճում են գլխարկավոր բարեկամներ, նրանք գործնական   են, սիրում են պարել ստեփ (նշանակում է քայլ, իռլանդական և աֆրոամերիկական պար), սիրում են լսել տարբեր երգեր ու քանի որ ծնվում են Հայաստանում, բացի Կոմիտասից, Մանսուրյանից, Համասյանից, և այլ անվանի ու լսելու արժանի երաժիշտների ստեղծագործություններից, ակամայից մեկ-մեկ լսում են նոտաներին բռնաբարած երաժշտություն ․   պատահում է նաև այդպես։ Նրանք վստահ են, որ եթե ծնվեին անգամ Ֆրնասիայում, մեկ է, կգտնվեր որևէ կլկլոց, որը նրանց դուր չէր գա, դրա համար էլ նրանք այստեղ ծնվելիս չեն շտապում տաք երկրներ չվող թռչունների հետ հատուկ դաշինք   կնքելու,...

Եսիմ

Քաղաքը մթին էր տվել , խալաթ հագածի պես հանել էր ցերեկն ու դառել   խալոտ երկինք։ Թե վերից քանի խնձոր կընկնի , էլ Նյուտոնի գործը չի: Ծերացած թաղամասերից մեկում, որտեղ տանիքները կարկատած էին, ներկի հերն էլ եղանակով անիծած, պատուհանից ներս ապրողներից մեկը Ջոհանն է։ Ջոհանի պարանին անդրավարտիքները կախվում են ըստ շաբաթվա օրերի՝ երկուշաբթի սևն է, երեքշաբթին՝ մուգ կապույտը, տենց մինչև որբաթ ինչ գույն կուզես մտածիր, ուրբաթը՝ մոխրագույնի օրն է։ Ճարտարապետի տեսք ունի, չնայած ով իմանա, գուցե դաշնակահար է, դե կամ էլ չստացված բարձրախոս, հա, կռահեցիր՝ ասել կուզեմ` քաղաքագետ։ Ջոհանի տան պատերը սիրուն են, որովհետև շյուստրին նենց   տեղ է ծնվել, որ արևը սաղ օր իրենց տան պատերն է պաչում, երեկոյան էլ պատերը վարագույրի հետքերը վերցնելով սիրուն տատուներով մարմին են դառնում։ Բարեկամների հանդեպ էդքան էլ բացսիրտ դեմք չէ, դե նրանք տարին կլոր մարդ են ման գալիս, որ Ջոհանն էլ զույգվի։ Իսկ Ջոհանի համար բեսպրեձել է ուրիշների քիթը իր անձնականում գտնելը, դե էլ չասեմ բարեկամ-քավոր-սան...