К основному контенту

Ափից ներս





Առավոտ; 9:34։  Բացեց աչքերը, նայեց առաստաղին, հետո պատերին նայելով ջոկեց, որ գիշերվա ննջից արթնացել է, օրը նորից տշելու ժամանակն էր։ Վեր կացավ, հագավ քստքստացնող չստերն ու կոմֆորտ սենյակից մագլցեց չիշիկանոց, հենման դիրքից ուղղվեց, մի աչքը փակ աջ ընդունեց, հայտնվեց բաղնիքում, հայելին պատից իրեն էր նայում, բայց ոչ մի հայելի չէր կարա ձախ աչքն էլ բացել տար, դրա համար սառը ջրի չըլըմփոց էր պետք։ Մեկ-մեկ մինչև պատուհան էր հասնում, որ սառը օդը խփի դեմքին, որ զգաստանա։ Սենյակից ալկոհոլի ու դառը չայի հոտ էր ցնդում, գիշերն ինչ-որ մեկը անկողնու մեջ պառկած շուրջերկրյա ճանապարհորդություն էր անում, ուզում էր հասկանար՝ խի է պառկած, եթե ամեն օր նույն ժամին աման էր լվում ու հայհոյում բոլոր տեսակ ամանները, որոնց մեջ թքախառը սննդի մնացորդներն էին։ Բայց նեռվախախտ պահերին մե՛կ մետալ ռոքն էր փրկում, մե՛կ աման լվալը։ Ներսի մեղքը դրսի կեղտով լվալ գիտեր։ Հլը մի րոպե, 2 դրվագ հետ գնանք։ Գիշերը մինչեւ տուն հասնելը քայլելով էր եկել, երթուղայինում հետն էին զավզակ ընկերները, լիքը մարդ կար, խեղդոց ու վարորդը որոշել էր քեֆչի հասանների քեֆն էլ ավելի բարձրացնի՝ ռաբիս Լիլիթիկի պոետիկ զեղումներով։ Իջել էր գազելից, գրկել հարազատներին, իրենց հասցրել տուն, ու այ հիմա շարունակենք։
Օրը չուներ նենց վայրկյան, որ չմտածեր, անդադար ուղեղը մտքի մարաթոնի մեջ մաշում էր սլաքների չըրխկոցը, կար ինքը, միտքն ու դուրսը։ Էգոցենտրալիզմը պպզել ու քուչի աֆտարիտետի պես իրանով էր արել բոլոր զգայարանները, ինչ-որ պահից աշխարհն իր շուրջ էր գլորվում ու բոլոր եղելություններն իր համար կա՛մ դրական փոփոխություն պետք է լինեին, կա՛մ էլ եղածը անպետք էր։ Խփել էին, խփել էր, սիրել էր, սիրվել էր, ժպտացել էր, լացել էին, լացել էին, տխրել էր։ Էս կտցրածը մի գլխավոր գիծ ուներ ժամանակին, իրեն սիրողներին մերժելուց հետո գրիպ էր ընկնում, եթե անգամ վարակ չկար, սկսում էր ջերմել ու մռռալ ուրիշի տապակվող  սրտի համար, իսկ հիմա, հիմա ներսում պպզած էգոն քացիներով կպատասխանի նվվոցին։
Ինչ կարևոր էր թե, ով, մեկ է,  բոլոր բայցերից հետո ճմռթվեցինք, լրջացանք, մեծացանք, գլխամաշկի մազերի շարքում դիմավորեցինք սպիտակ զինվորներին, իբրև իմաստության շքանշան։
Մենք, որ քարաձավից մինչեւ հիմա ման ենք գալիս մեզ, մենք որ կրվել ենք լիքը հարցեր գտնելու ճանապարհին, մենք որ միշտ դուրսն ենք ման գալիս իմաստ, մենք որ սիրուն ենք հա՛մ բարի, հա՛մ չար, մենք, որ կարդում ենք հա՛մ Թուփաք, հա՛մ Բախ, մենք,  մենք որ պատրաստ էինք լղվել մարտերում հանուն երգերի՝ հայրենիք կանչող, մենք որ հպարտ ենք թողած երկրով ու մեռած պապով, մենք որ ծաղիկներ շատ ենք սիրում, բայց ծախում ենք, ոչ թե աճեցնում, մենք որ ամեն օր հիշում ենք անեզրությունը տիեզերքի ու միջակությունը մեր անընկալ սկզբի, մենք հերոս ենք զուտ, որ գիտակցաբար ապրում է կյանքում, որտեղ սկիզբ ու վերջ չկա երևի, կա մեջտեղ ինֆո սկզբից վերջից, շոշափելի ներկա։ Մենք հերոս ենք զուտ, որ սիրում է այն, ինչից մինչեւ վերջ գլուխ չի հանում, ապրվող տեսակ, չքնաղ կենդանի։

Շուշանիկը՝ Ասատուրների տոհմից (Ասատրյան)


Комментарии

Популярные сообщения из этого блога

Պարոն Պո

  Կաղնու ծառի վրա աճում են գլխարկավոր բարեկամներ։ Մարդիկ նրանց անվանում են կաղիններ։ Երեխաները դպրոցից տուն շտապելիս սիրում են գետնին ընկած գլխարկները հավաքել ու շարել մատների ծայրերին, ինչպես ազնվամորին։ Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ անճանաչ են այն աշխարհին, որտեղ ապրում են, օրինակ՝ նրանք մեկ-մեկ մոռանում են, որ կա տիզերեք և հազարավոր այլ գալակտիկաներ: Ինչևէ։   Կաղնու ծառին աճում են գլխարկավոր բարեկամներ, նրանք գործնական   են, սիրում են պարել ստեփ (նշանակում է քայլ, իռլանդական և աֆրոամերիկական պար), սիրում են լսել տարբեր երգեր ու քանի որ ծնվում են Հայաստանում, բացի Կոմիտասից, Մանսուրյանից, Համասյանից, և այլ անվանի ու լսելու արժանի երաժիշտների ստեղծագործություններից, ակամայից մեկ-մեկ լսում են նոտաներին բռնաբարած երաժշտություն ․   պատահում է նաև այդպես։ Նրանք վստահ են, որ եթե ծնվեին անգամ Ֆրնասիայում, մեկ է, կգտնվեր որևէ կլկլոց, որը նրանց դուր չէր գա, դրա համար էլ նրանք այստեղ ծնվելիս չեն շտապում տաք երկրներ չվող թռչունների հետ հատուկ դաշինք   կնքելու,...

Եսիմ

Քաղաքը մթին էր տվել , խալաթ հագածի պես հանել էր ցերեկն ու դառել   խալոտ երկինք։ Թե վերից քանի խնձոր կընկնի , էլ Նյուտոնի գործը չի: Ծերացած թաղամասերից մեկում, որտեղ տանիքները կարկատած էին, ներկի հերն էլ եղանակով անիծած, պատուհանից ներս ապրողներից մեկը Ջոհանն է։ Ջոհանի պարանին անդրավարտիքները կախվում են ըստ շաբաթվա օրերի՝ երկուշաբթի սևն է, երեքշաբթին՝ մուգ կապույտը, տենց մինչև որբաթ ինչ գույն կուզես մտածիր, ուրբաթը՝ մոխրագույնի օրն է։ Ճարտարապետի տեսք ունի, չնայած ով իմանա, գուցե դաշնակահար է, դե կամ էլ չստացված բարձրախոս, հա, կռահեցիր՝ ասել կուզեմ` քաղաքագետ։ Ջոհանի տան պատերը սիրուն են, որովհետև շյուստրին նենց   տեղ է ծնվել, որ արևը սաղ օր իրենց տան պատերն է պաչում, երեկոյան էլ պատերը վարագույրի հետքերը վերցնելով սիրուն տատուներով մարմին են դառնում։ Բարեկամների հանդեպ էդքան էլ բացսիրտ դեմք չէ, դե նրանք տարին կլոր մարդ են ման գալիս, որ Ջոհանն էլ զույգվի։ Իսկ Ջոհանի համար բեսպրեձել է ուրիշների քիթը իր անձնականում գտնելը, դե էլ չասեմ բարեկամ-քավոր-սան...