К основному контенту
ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՔԱՐՈԶԻ ՊԱՏՈՒՀԱՆ

Օվերթոնի «պատուհանը» մշակված մի մեխանիզմ է, որի միջոցով հասարակությանը կարելի է ընտելացնել անհանդուրժելի երևույթներին (անբարոյականությունից մինչև մարդակերություն)։
Այս մեխանիզմը կազմված  է մի քանի քայլերից, դրա կիրառումից  հետո ենթագիտակցությունը պարտության է մատնվում։
Դիտարկենք միասեռականության թեման։ Այն քննարկելիս առաջին արձագանքը, որը մասսայականություն է վայելում՝ դա ամոթն է, չնայած այս երևույթն ունի դարերի պատմություն։
Մեկ այլ տեսանկյունից՝ 20-րդ դարից մինչև մեր օրեր հասարակությունը հետևում է Օվերթոնի «պատուհանի» մեխանիզմին։
ԶԼՄ-ներն այս ծրագրի մի մասն են կազմում, քանի որ  միասեռականության թեման շոշափելիս այն շատ դեպքերում ներկայացվում է  հիվանդություն, իսկ արվեստի դեպքում արտիստիկ շեղում, որը նորմալ է «անձը տաղանդավոր է և նրան ամեն բան թույլատրելի է»։
Ի հակասություն նախորդ օրինակի՝ շատ լրագրողներ իրենց նյութերում ներգրավում են միասեռականներին և զոհի հոգեբանությամբ հարցազրույցներ են հրապարակում։
ԶԼՄ-ները թիրախավորելով  շերտավորված հասարակության վերին խավը՝ շատ շեղումներ ներկայացնում են նորմալ և մնացած շերտերին հրամցնում անոմալ երևույթների ադեկվատությունը, դրանով ավելի հզոր դարձնում Օվերթոնի «պատուհանը»։
Քարոզի պատուհանը ենթագիտակցությունը սկսում է կառավարել ազատության չափանիշներով։
Առաջին փուլը․ «Բացառվածությունից՝ ծայրահեղություն»
Այս փուլում որևէ հիմքային անընդունելի թեմա է լինում և քննարկվում  է հանրային դաշտում։ Հիմնականում ամեն բան սկսվում է ակադեմիական միջոցառումներից, երբ մասնագետներ են հավաքվում, սկսում են քննարկել թեման։ Սա իրականում ծանրակշռության երևույթ է տալիս թեմային, քանի որ հատուկ մասնագետներն են քննարկում։ Բացառվածությունն արդեն կոտրված է, այժմ գործը ծայրահեղականությանն է։
 Երկրորդ փուլ․ «Ծայրահեղից՝ հնարավոր»
Գիտական քննարկումներն ու հետազոտությունները լավագույն միջոցն են հանդիսանում ծայրահեղից հնարավորինի ճանապարհին։ Ցանկացած անձի հետաքրքրում է իր իմացածի ճշմարտացիությունը։ Կարծրատիպեր կոտրելիս էլ գիտությունը առաջնորդվում է հետևալ գաղափարով՝ «որևէ թեմայի ուսումնասիրությանը հակասելը դա խավարամտություն է, գիտությունը պետք է ուսումնասիրի յուրաքանչյուր անոմալիա ու տա իր գնահատականը»։ Չնայած, նախորդ գրածս ևս կարծրատիպ է, սակայն հասարակությունը վաղուց վստահում է իրենից խելացիներին։
Այս փուլում կարևոր է որևէ շեղման անվանդական փոփոխումը։ Անունները պատմական հետքեր ունեն, իսկ նոր ընկալումները պետք է պայմանավորեն նոր գաղափարով առաջնորդվող հասարակությանը։ Շատ դեպքերում «մոլ» վերջավորությունը հանվում է, քանի որ հիվանդության հետ է կապվում (Օրինակ՝ համասեռամոլ-միասեռական)։
Երկրորդ փուլում կոտրվում է ընկալումը և ծայրահեղ հայացքից անցում է կատարվում հնարավոր ընկալման։
Երրորդ փուլ․ «Հնարավորից՝ բանականություն»
Երրորդ փուլի հիմքը 2 բևեռ ստեղծելն է՝ «ընդդիմադիրներ» և «կողմնակիցներ»։ Այս փուլը կարող ենք անվանել նաև հուշելու փուլ։ Շատ ֆիլմեր բռնության, ոչ մարդկային սիրային  տեսարաններ ունենալով մրցանակներ են ստանում, սա ընկալվում է, որպես նորմալ երևույթ և հասարակությունը սկսում է վստահել, և որ ամենակարևորն է՝ ենթագիտակցորեն իրական կյանքում սպառում են իրենց ընկալածը։ ԶԼՄ-ները սկսում են քննարկել նոր ֆիլմերի բյուջեները, տարբեր լրատվամիջոցներով քննարկվում են բաց տեսարաններում նկարահանված դերասանների կարծիքները և այլն։ Այս խմորումներին զուգահեռ կան երրորդ տեսակին պատկանող մարդիկ, նրանք չեզոք են ու  խնդրի՝ իրենց չբախվելով ադեկվատ են։
Չորրորդ փուլ․ «Բանականությունից՝ հանրայնացում»
Ուղեղի լվացման հաջորդ «փոշին» ագրեսիվ քարոզչություն է կոչվում։
Մարդակերության ամենճանաչված քարոզներից մեկը թխվածքների միջոցով մարդկանց տեսք ստանալն է կտրտված մատներ, հղի կնոջ որովայն, նորածին երեխա և այլն։
Այս փուլում կարծրատիպերը դառնում են թրենդային երևույթներ։ Բանականությունը ամեն կերպ անհատներին հուշում է երևույթների տարօրինակ լինելը, սակայն ծիծաղ առաջացնող դետալները շարունակում են ենթագիտակցության հեղափոխությունը։
Ֆիլմերում հաճախ նկատվող երևույթ է կնոջ դեր տանող տղամարդը, սա ևս նամակ է՝ ուղղված մարդու ուղեղին։ Հանրության կողմից վստահված աստղային դեմքերը չարաշահելով իրենց փառքը հաճախ անգիտակցորեն քարոզում են անոմալիաներ, մարդիկ սկսում են կրկնել նրանց ծիծաղաշարժ խոսքերը և համակերպվել նմանատիպ երևույթներին։
Հինգերորդ փուլ․ «Հանրայնացումից՝ միօրինակություն»
Տրամաբանական հաջորդականությունը չխախտելով՝ այս ամենը ինչ-որ կետում սկսում է ձանձրացնել մարդկանց, և այստեղ ծնվում է մեկ այլ քննարկում՝ «պարա՞պ են մնացել», «շատերը մեղք չունեն, որ ծնվում են արվեստից չհասկացող երկրում», «ես չեմ հասկանում սրա իմաստը, խի՞ են բոլորը բերանի ծամոն սարքել»  և այլն։ Հատուկ մասնագետները կրկին ուսումնասիրում են թեմաներն ու հանգուցալուծումներ առաջարկում, հիմնականում օդից կախված թողնելով կարևոր հարցերը։
Վեցերորդ փուլ․ «Միօրինակությունից՝  ակտուալ քաղաքականություն»
Գոնե մեկ անգամ մասնակցած կլինեք որևէ հարցման։ Սա կոչվում է սանդղակներով ապացուցել հասարակության միտքը, տվյալ թեմայի ակտուալությունը։ Բիզնես ոլորտի տարբեր ներկայացուցիչներ սկսում են կիրառել որևէ ակտուալ թեմա՝ օգուտ իրենց ապրանքի գովազդին։ Քաղաքական գործիչները իրենց շահը հետապնդելով հնարավոր է, որ քննադատեն թեման, որ երևան հասարակության կողքին։ Ագրեսիան սկսում է ծաղկել, քանի որ հասարակության մեծամասնությունը չի հասկանում թե իրականում ինչու է կողմ կամ դեմ որևէ թեմային։
  Այս փուլում անթույլատրելի է անթույլատրելիի արգելքը,  հասնում ենք փակուղուն։
Շատերը քննարկում են՝ արդյոք Օվերթոնի պատուհանը կարող է բարի նպատակների ծառայել, իհարկե, չի բացառվում որևէ դրական բան, սակայն ռեալ հայացքի դեպքում՝ սա պարզապես ոչնչացման ծրագիր է։
Այս ծրագրին հակազդելու լավագույն տարբերակը սեփական մտածողությունն է, որը զերծ է պահում ամբոխային մտածելակերպից։


Շուշանիկ Ասատրյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հեր ջան

 Մնգոն պրծնելուց հետո մեր քուչում կանգնեցրին վռատար։ Գնդակից ուդառ ուտելը առօրյա պարտականություն էր։ Ես փոքր էի ու պիտի ենթարկվեի թաղի լավերին, որ վաղը չէ մյուս օրը մազս ծռող լիներ, դրա մազն էլ ծռողներ լինեին։ Էս ընգերություն չէր, էս ապահովագրություն էր։ Իմ ընգերը մյուս վռատարն էր, որը էլի փոքր էր ու գոյատևման համար էր բզոցին ուտում։  Ես Հակոբն եմ, փոքր ժամանակ՝ Հակոբիկը։ ԻԿ-ը ուրշիների ինքնահաստատման հաղթաթութղն էր, առանց ԻԿ-ի իրենք նվաստ էին, կամ էլ ինձ հավասար։ Բա տենց կլինե՞ր։ Էն ժամանակ մերս ու հերս անտանելի կռվում էին, մերս չէր սիրում դատարկ սառնարան, հերս չէր սիրում փնթփնթան կնիկ։ Բայց իր պեսին ուրիշը յոլա չէր տանի։  Մերս ունի պեպենոտ քիթ, սիրուն ու սպիտակ մաշկ, մատները կարճլիկ են, բայց նուրբ ու մի քիչ ցից երակներով։ Անունը՝ Նախշուն՝ ճիշտ իր պես, ապրեն տատս ու պապս։ Մերս նուրբ կին է, բայց փշոտ բնավորություն ունի։ Որ մեկին չսիրեց․․․ թող ու փախի։ Մազերը մամայի ուղիղ են ու ռիժիկ, ոնց որ կտավի կին լինի։ Բայց այ աչքերը, չգիտեմ, դրանց նայելիս երբեք գույնը չեմ հասկացել, ո...

Ափից ներս

Առավոտ ; 9:34 ։   Բ ացեց աչքերը , նայեց առաստաղին , հետո պատերին նայելով ջոկեց , որ գիշերվա ննջից արթնացել է , օրը նորի ց տշելու ժամանակն էր ։ Վեր կացավ , հագավ քստքստացնող չստերն ու կոմֆորտ սենյակից մագլցեց չիշիկանոց , հենման դիրքից ուղղվեց , մի աչքը փակ աջ ընդունեց , հայտնվեց բաղնիքում , հայելին պատից իրեն էր նայում , բայց ոչ մի հայելի չէր կարա ձախ աչքն էլ բացել տար , դրա համար սառը ջրի չըլըմփոց էր պետք ։ Մեկ - մեկ մինչ և պատուհան էր հասնում , որ սառը օդը  խփի դեմքին , որ զգաստանա։ Սենյակից ալկոհոլի ու դառը չայի հոտ էր ցնդում , գիշերն ինչ - որ մեկը անկողնու մեջ պառկած շուրջերկրյա ճանապարհորդություն էր անում , ուզում էր հասկանար՝ խի է պառկած , եթե ամեն օր նույն ժամին աման էր լվում ու հայհոյում բոլոր տեսակ ամանները , որոնց մեջ թքախառը սննդի մնացորդներն էին։ Բայց նեռվախախտ պահերին մե՛կ մետալ ռոքն էր փրկում, մե՛կ աման լվալը։ Ներսի մեղքը դրսի կեղտով լվալ գիտեր...