К основному контенту

Հեր ջան


 Մնգոն պրծնելուց հետո մեր քուչում կանգնեցրին վռատար։ Գնդակից ուդառ ուտելը առօրյա պարտականություն էր։ Ես փոքր էի ու պիտի ենթարկվեի թաղի լավերին, որ վաղը չէ մյուս օրը մազս ծռող լիներ, դրա մազն էլ ծռողներ լինեին։ Էս ընգերություն չէր, էս ապահովագրություն էր։

Իմ ընգերը մյուս վռատարն էր, որը էլի փոքր էր ու գոյատևման համար էր բզոցին ուտում։ 

Ես Հակոբն եմ, փոքր ժամանակ՝ Հակոբիկը։ ԻԿ-ը ուրշիների ինքնահաստատման հաղթաթութղն էր, առանց ԻԿ-ի իրենք նվաստ էին, կամ էլ ինձ հավասար։ Բա տենց կլինե՞ր։

Էն ժամանակ մերս ու հերս անտանելի կռվում էին, մերս չէր սիրում դատարկ սառնարան, հերս չէր սիրում փնթփնթան կնիկ։ Բայց իր պեսին ուրիշը յոլա չէր տանի։ 

Մերս ունի պեպենոտ քիթ, սիրուն ու սպիտակ մաշկ, մատները կարճլիկ են, բայց նուրբ ու մի քիչ ցից երակներով։ Անունը՝ Նախշուն՝ ճիշտ իր պես, ապրեն տատս ու պապս։ Մերս նուրբ կին է, բայց փշոտ բնավորություն ունի։ Որ մեկին չսիրեց․․․ թող ու փախի։ Մազերը մամայի ուղիղ են ու ռիժիկ, ոնց որ կտավի կին լինի։ Բայց այ աչքերը, չգիտեմ, դրանց նայելիս երբեք գույնը չեմ հասկացել, որովհետև մերս ինձ որ նայում է, ինձ եմ տեսնում։ Էն Սևակը ոնց էր ասում՝ մարդն ափի մեջ, Հակոբը մամայի աչքերի մեջ։ 

Հերս մորս հակապատկերն է։ Սև են մազերը, ձեռքերը՝ տձև, մազերը՝ ալիքավոր, հանդուրժող է հերս, ներող ու տանող։ Բոյով է հերս ու ինձ միշտ թիկունք։ Էն ժամանակ, որ ինձ ՀակոբԻԿ էին ասում, ավելի շատ ինքն էր նեղվում, բայց չէր խառնվում, տղայական էս հարցերում ես պիտի իմ անունը Հակոբ սարքեի, ոչ ուրիշը։ Մենակ մի անգամ եկավ խառնվեց, որ տեսավ մի քանի լակոտ վրա էին տվել, իսկ ես մենակ էի։ Հիշում եմ հորս, որ առաջին անգամ գոռաց՝


- Արա, իջել եմ քացուս տակ կգցեմ սաղիդ, ձագիցս յան տվեք։

Ցրվեցին շները։ Հաջորդ օրվանից գնացի կռվել սովորելու ու մամայից ժառանգած նուրբ քիթս փոխակերպվեց պապայի մի քիչ ջարդած քթին։ Ու քուչի առաջին լուրջ կռվի ժամանակ քթիս ձևը կրկնեցի ինձ խփել ուզողի դեմքին։ Էտ օրվանից ՀակոբԻԿ-ից դառավ Հակոբ։ Էս էր ձևը, ուժեղ ես, չեն ցխի, ուժեղ չես գնդակի տեղ կտշեն էնքան, որ պռակոլ տաս։

Մեր տունը Սարի թաղում էր, էս յաներում  տներն էնքան իրար գրկած են սարքել, որ քուչում նորապսակների առաջին գիշերը թաղով գնում ենք բարեկամների տներով, որ նեղություն չտանք։

Բաբկեն պապի ունեինք, չալիկով բիձա, բեղերը թափել էին, ոնց որ ծովառյուծ լիներ, բայց կրեպկի մուժիկ էր։ Մի առիթով կանչեց մոտը, իր քաշած արաղը քաշեցինք գլխներիս, սկսեցինք կյանքից խոսել։ Ցույց տվեց մեդալները, խմեցինք անծանոթ սիբիրցու կենացը, որ Հայրենականի ժամանակ պատահական անցել էր դեմով ու վարի գնացել, տենց Բաբկեն պապը սաղ էր մնացել։

Պապայի մասով լիքը ասելք կա, խոսում-խոսում եմ, բայց իր մասին չեմ պատմում։ Հերս ֆիզիկա լավ գիտեր, ընդունվեց ԵՊՀ, ավարտեց, սկսեց աշխատել, դասախոսում էր։ Էն էլ իմ ծնվելուց հետո հասկացավ, որ դասախոսի աշխատավարձով մենակ մամային էր կարում քիչ թե շատ գոհացնել։ Իմ պահանջներն այլ էին։ Երևի 6 տարեկան էի, որ կոշիկս ճղվել էր ու հերս դիպլոմը դրեց սեղանին ու կոշիկս սկսեց կարել դիպլոմին հենած։ Մերս հեռվում կանգնած նայում էր ու սառած հայացքով զգում հորս հիասթափությունը։ Մերս էլ անուշեղեններ պատրաստելով էր տանը լինում սյուն։  Ալյուրի հետք չկար տանը, մերս մաքրասեր է, գործ անելուց հետո արագ մաքրում է տարածքը, կեղտոտ հագուստը գցում լվացքի մեքենան։ Իսկ այ առաջ։ Առաջ մերս մեջքի ցավեր ուներ, ձեռքով էր լվանում բոլորիս հագուստն ու ձմռանը շարում խոհանոցի փայտյա աթոռներին, տան դռների վերևներով, որ տան օդը շորը չորացներ։ Ես լավ եմ հիշում  օրերը։ Հիշում եմ հորս, հորս աչքերը տխուր,մորս ձեռքերը հույսով լցված, որ շոյում էին հորս գլուխը, ոնց անձրևահոտ քամին կանցներ երաշտից տուժող արտերի մոտով։ 

Հորս գործերը շատ վատ էին, ծխում էր քիչ, որ գումար խնայի, չէր խմում բացարձակ։ Հերս լսում էր ջազ, որ ձգի։ Մերս մեկ-մեկ կողքի սենյակից երգում էր՝

- Fly me to the moon․

Հերս ասում էր՝

- Վերջին վարիանտ էտ կանենք։

Պապուս ընԳերը քանդակագործ էր։ Տատս շատ էր ուզում, որ հերս գիտությունից բացի ուսումնասիրեր նաև արհեստ։ Էն ժամանակ շատ էին ասում, որ արհեստավորը երբեք սոված չի մնա։ Հերս սիրում էր մեքենաներ քանդել, հավաքել, մատորիկաներ ուսումնասիրել և այլն։ Տատս քիչ մը արիստոկրատ դեպք էր, ուզում էր, որ իր թառլանը իմանա նաև  քանդակագործություն։ Պատկերացնում էր հորս, որ կունենա իր արհեստանոցն ու գոգնոցը կգցի, քարին երկրորդ շանս կտա։ 

Համիկ պապիկը սովորեցրեց հորս քանդակագործությունը ու մեռավ։ Վերջին դասին չհասան, բայց ամեն բան պարզ էր, պետք  էր քարի հետ խոսել, զրուցել, խնդրել, ընկերանալ ու տենց բաներ։ 

Սենյակում նստած էի, օրը չէր մթնել, կաչաղակը կռռում էր սոված փորով։ Տուն եկավ հերս՝ մեր նեղ փողոցով, տեսա շվաքը, վազեցի ընդառաջ։ Գրկեց պինդ, ասեց՝

- Հիմա մի լավ քեֆ կանենք, բալես։ Նայեցի պապային, գիտեի, որ մեր բյուջեն հազիվ հերիքեր մի լավ  ժարիտ կարտոշկին, բայց հորս ինքնավստահությունը նոր էր ինձ համար ու մի տեղ ոգևորիչ, բայց մի տեղ էլ՝ վախեցնող։ Մենք՝ մարդիկս տենց ենք չէ՞, վախենում ենք անակնկալ հաջողություններից։

Մերս եկավ, առաջին անգամ ալյուրոտ գոգնոցով գրկեց հորս։ Ասեց՝

 
- Ապրես, դու ուժեղ մարդ ես:

Ես փոքր էի, չէի հասկանում, թե ինչ է եղել ու ինձ հարմար էր մտածել, թե հերս կարողացել է նենց գործ կպցնի, որ լավ փող կլիներ։ Էդքան էլ հեռու չէի իրականությունից, բայց հարց էր, թե խի նախկինում մերս ապրես-ից բացի  չէր ասում, որ հերս ուժեղ է։

Մեր ճռռան սեղանը փոխեցինք, տան դուռն էլ, որ ցեցերի որջն էր, փոխեցինք, տունը հիմնահատակ փոխեցինք։ Խոհանոցից էլ չէր գալիս մորս թխած բուլկիների հոտը, էս նոր պատերը դիմակայում էին հոտ վերցնելուն։ Ամեն բան ոնց որ լավ էր, բայց հորս տրամադրությունը դուրս չէր գալիս։ Մի բան էն չէր։ Սկսել էր շատ ծխել, մեկ-մեկ խմած էր գալիս ու առանց բառ ասելու պառկում, քնում էր։ Մերս ձկան պես լուռ էր։ Ես 14 տարեկան էի, չէի ջոկում, թե ինչ կարար սենց մթնոլորտի առիթ լիներ։

Մի օր մտա տուն, տեսնեմ հերս սիգարետը ձեռքին քնել է ու մոխիր թափել գետնին։ Մազերը սպիտակել էին։ Գրպանից էլ փող էր թափվել։ Մերս գնացել էր վարսավիրանոց, որ սպիտակները ներկի, հաջորդ օրը հորս հետ պիտի գնային քայլելու։

Դրամներից մեկը փորձեցի հետ դնել գրպանի խրձի մեջ, որը շատությունից հազիվ էր ծալվում։ Արնթացավ․

- Ընկել էր, ապրես բալես, աչքս կպել էր։ Քեզ փող պետք չի՞։ Կներես ինձ բալես, կներես․․․

Հերս գրկել էր գլուխս ու վզիս ընկած արցունքից ջոկեցի, որ լացում էր։ Էս ահավոր էր ինձ համար։ Հերս, իմ հերը լացում էր։ Էս ինչ էր, արա։ Ամբողջ թոքերից դուրս էր գալիս ինչ-որ  ծանրություն ու թափվում աչքերից։

- Ես որ ժամանակին փող ունենայի, երևի քեզ չէին ասի ՀակոբԻԿ, ծակ կոշիկդ չէի կարի, նորը կառնեի, կուրտկեդ չէինք կարկատի։ Կներես ինձ, տղես։ 

Ես սառել էի ու չէի կարում բառ ասեի, ուզում էի խփեի հորս, որ սենց հիշում էր ամեն դժբախտություն, որ եղել էր, ուզում էի գրկեի ու պինդ սեղմեի սրտիս, որ իմանար իր տեղը։

- Քել մի բաժակ խմենք, դզվենք։

Էս էն էր, ինչ կարողացա ասել հորս, կանգնեց, ձեռքս տարա ուսին, սեղմեցի ինձ, որ զգար, որ իմ համար կարևորը ինքն էր ու մերս։ Կուրտկեն  հանեցի, որ ինքը լվացվի ու գնա սեղանի մոտ։

Թթու, խաշած կարտոշկա,  համով բաներ էր թողել մերս։ Պապս էլ տնականներից էր ուղարկել, որ գրադուսով թռցնում էր օդերով։

Կուրտկեն տանելիս զգացի, որ գրպանում ինչ-որ հաստ ու անսովոր տոպրակ էր։ Մտածեցի ձեռք չտամ։ Ասել էր, որ գրպանին չկպնեմ։ Բայց հետաքրքրությունն ու թացրածը իմանալն ավելի կարևոր էին, բա հերս էր, բա որ մի փորձանքի հանդիպած լիներ, չիմանայի՞, թե ինչով պիտի օգնեի։ Դեռահասիկ թաթերս մտցրի գրպանը։ Թաքուն, որ ձեն-ձուն չգար, հանեցի տոպրակը։

Ձեռքերս դողում էին, տեսածս օրվա երկրորդ չափալախն էին ինձ։ Էտ պահից սկսած հասկացա, թե խի է հերս ծխում, խմում, չնայած նրան, որ մենք արդեն փողոտ էինք։

Քարերի կտորներ էին տոպրակի մեջ, ամեն մեկը իր փոքր տոպրակով։ Տղերքի նկարներին, զինվորական կամուֆլյաժներով ու իրենց ծնողների նախընտրած քարերի տեսակներրը․․․

 Տատս ասում էր, որ արհեստը սոված չի պահի։ Մի բան գիտեր տատս։

Զգուշությամբ հետ տարա տոպրակը, դրեցի նույն դիրքով, որ չնկատի։

Լվացվեցի, փորձեցի ինձ ձիգ պահել։ Նայեցի հայելուն, ոնց որ նորմալ էր արդեն տեսքս, չէր ջոկի, որ մի բոլ վնգստացել էի։ Տատս նաև ասում էր, որ ջրին ասա ուզածդ։


- Տար 2020-ը, տար։

Մեջքս ուղղեցի, քայլեցի դեպի խոհանոց։ Լցրեցինք բաժակները։ 


- Ողջ-առողջ։


Комментарии

Популярные сообщения из этого блога

ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՔԱՐՈԶԻ ՊԱՏՈՒՀԱՆ Օվերթոնի «պատուհանը» մշակված մի մեխանիզմ է, որի միջոցով հասարակությանը կարելի է ընտելացնել անհանդուրժելի երևույթներին (անբարոյականությունից մինչև մարդակերություն)։ Այս մեխանիզմը կազմված  է մի քանի քայլերից, դրա կիրառումից  հետո ենթագիտակցությունը պարտության է մատնվում։ Դիտարկենք միասեռականության թեման։ Այն քննարկելիս առաջին արձագանքը, որը մասսայականություն է վայելում՝ դա ամոթն է, չնայած այս երևույթն ունի դարերի պատմություն։ Մեկ այլ տեսանկյունից՝ 20-րդ դարից մինչև մեր օրեր հասարակությունը հետևում է Օվերթոնի «պատուհանի» մեխանիզմին։ ԶԼՄ-ներն այս ծրագրի մի մասն են կազմում, քանի որ  միասեռականության թեման շոշափելիս այն շատ դեպքերում ներկայացվում է  հիվանդություն, իսկ արվեստի դեպքում արտիստիկ շեղում, որը նորմալ է ․ «անձը տաղանդավոր է և նրան ամեն բան թույլատրելի է»։ Ի հակասություն նախորդ օրինակի՝ շատ լրագրողներ իրենց նյութերում ներգրավում են միասեռականներին և զոհի հոգեբանությամբ հարցազրույցներ են հրապարակում։ ԶԼՄ-ները թիրախավորել
Լեոնարդ Քոհեն (Կանադացի գրող, երգահան, երգիչ) Հազարավոր համբույրների խորքում      ( https://www.youtube.com/watch?v=46cSksKVzzs ) Պոնիներն են վազում, աղջիկներն են երիտասարդ, դժվարությունները պատրաստ են հաղթահարման։ Ժամանակ ես շահում,  հետոն՝ ավարտ, վերջ հաջողության քո ժապավենին, և  հիմա հրավիրված ես հաղթահարելու քո անպարտելի ձախողումները։ Ապրում ես, կարծես, կյանքն իրական է  հազարավոր համբույրների խորքում։  Ես փոխում եմ հնարքներս, քարանում՝ տեղնուտեղս, ես կրկին Բուգի սթրիթում եմ․․․ Կորցնում ես հիմքերդ  և այդժամ սահում գլուխգործոցի գիրկը։  Գուցե, դեռ շատ կիլոմետրեր պետք է գնայի, և կային խոստումներ՝ չպետք է պահվեին, բայց ձեռք ես քաշում այդ ամենից,  որ ողջ մնաս  հազարավոր համբույրների խորքում։ Երբեմն, երբ գիշերն է դանդաղ, դժբախտ ու մեղմ մենք հավաքում ենք մեր սրտերն ու հեռանում՝ հազարավոր համբույրների խորքում։ Սեռականով բավարարված մենք համառել ենք ծովի սահմաններում։ Տեսա անօվկիանոսությունը. իմ պեսները,  որ սնվու

Լեռան ծաղիկ

Ի սկզբանե այդ ճանապարհին փակցված էր՝ «մի գնա», հենց դրա համար էլ գնաց։ Այդ առեղծվածային օրը մարդուն կարելի էր խոստանալ հավերժական ամեն բան, թվում էր, թե կկատարվի։ Այդ տարօրինակ օրը կարելի էր մազերը ներկել միանգամից յոթ գույն ու վստահաբար սպասել, որ  գլխիցդ ծիածան դուրս կգա։ Այդ տխմար օրը կարելի էր պարզապես բոլորին ասել, որ դու լիարժեք և վերջնական երջանիկ ես, ով գիտի, գուցե պատահեր մի այդպիսի հաջողություն։ Սկսվեց անձրև, այն պատահական, մեզը պահել չկարողացող մեծահասակի պես մեկ-երկու կաթիլ փստացրեց գետնին, որպես նախատակտ։ Կողքի ծառերից խշշոցը սողոսկում էր ու լցվում ականջի մեջ, ասես ուր որ է բոլոր սպանված կենդանիները կհայտնվեին ու կսկսվեր բնության վրեժն ընդդեմ որսորդների, կարծես սղոցված ծառերի արմատները ոտքերիցդ կբռնեին ու կախաղան կբարձրացնեին, քանի որ դու աներեսի պես, լկտիաբար եկել ես այնտեղ, որտեղ գրված է՝ «մի գնա»։ Թռչունները մեկը մյուսին իմաց տալով ներս եկողի մասին ծառից ծառ էին թռչում։ Թզենու վրա կային 2 կաչաղակ, բացել էին թուզն ու լափում էին հատիկավոր օշարակը։ Նրանց պետք չէր, թե ով եկ