К основному контенту

Сообщения

Сообщения за март, 2022

Անդեմ բայ

 Շիվ եմ, ճանապարհ եմ գնում։ Ինձ դրել են մութ տարածքում,  ինչ-որ պարկի մեջ եմ, մեծացել եմ, ինձ շատ է ճնշում։ Դըխկ հա դըխկ, գնում եմ, տանում են։ Ձայներ եմ լսում։ Տեսքս փոխվում է, փոխվում եմ ես, սկզբում սենց չէի, հատիկ էի ես, բոյովացել եմ, ձգվել եմ։  - Պուճուրն էլ բեր։ Ինձ ոնց որ քաշում են։ - Ա՛խ։ Ինչ-որ տեղ են տանում, ինձնից էլի կան, նայում եմ, իրենց էլ են տանում։ Մեկին անզգույշ են բռնել, հեսա կընկնի։ Չէ, չընկավ, բախտները բերեց։ Էստեղ մի քիչ ցուրտ է, երևի հեսա կանցնի։ Տաք լույս է ընկնում վրաս։ Գլուխս աջուձախ եմ տանում։ Չէ, ես չեմ տանում, էս ի՞նչ էր։ Ես չեմ տանում, բայց գլուխս գնում, գալիս էր։ - Քամի ա, արագացրեք, մինչև անձրևը պրծնենք։ Նոր բառեր եմ լսում։  - Մի քիչ աջ տար, որ իրար չխանգարեն։ Ինչը՞։ - Էտ ա, մի քիչ աջ, ա՛յ, լավ ա։ Ինձ հանում են տոպրակից, ստեղ մնա, ինձ մենակ չթողնես, լսո՞ւմ ես, վախենում եմ շատ։  - Ինչ էլ սիրուն շիվ ա, մի քիչ էլ բրդի, արմատը լավ կպնի։ ․․․ - Վեր կաց, սիրուն,- կանչեց ինչ փրկող մի ձայն։ Ես թույլ էի, անորոշ, ուշքի եկա՝ կամաց-կամաց։  - Քամի կա տարածքում, պիտի դիմա