К основному контенту

Չիրավունք


Խաչմերուկը կիսած, կարմիրի տակ չանցնելու հերն անիծած, փռվել էր դեղին գծերին, բայց չէր հայհոյում, մեկ էլ տեսար գծողի մերը ղայդին կնիկ է, մերն էլ սրբություն է, հո ասֆալտ չի, որ քայլես վրայով։ Մարշրուտկեքի շոֆեռներից առանձին ալերգիա ուներ, սրանք միշտ կատաղած էին, 1000 դրամ դեմ տաս դունչդ կպոկեն։ Կլոր ակնոց էր դնում, նեռվախախտ էր լինում հենց ասում էին`«Դու Լենոնն ես, թե Լեպսը»։
-Ընգեր, ես Տիկոն եմ:
Փոքրուց Տիկոյին ասել էին, որ չի կարելի, ասենք, գետնին նստել, իսկ մեր չխմախը գետնին պառկած էր դինջանում, ասել էին, որ աղջիկների մազերը չքաշի, դասին ուշադիր լինի, ուշադիր էր՝ մազ քաշելուց հետո, երբ անկյուն էին կանգնեցնում: 90 աստիճանը երկրաչափությունից ամենալավը ինքն էր հասկանում։ Պրծավ դպրոցն էլ, համալսարանն էլ։
Թրեւ գալ սիրում էր, Մաշտոցի փողոցում շատ էին տեսնում, բայց գրիպ էր ձեւանում, որ չպաչի հազար հոգու պաչած, մի էդքանի հետ էլ քնածներին։
Տիկոն քածերի հետ ֆռֆռում էր, բայց գիտեր, որ չիրավունքն իրենն է, որ չլինի կույս աչոնի առաջին դժբախտությունը։ Տիկոն հարգում էր տատերին, զզվում մուննաթ եկող բիձեքից, որ մռթմռթում էին, կամ  հանրային 4 ակնանու մեջ ձեռ գցում թուփ էրեխեքին, իջեցնում ու սամասուդ էր անում, մի օր քաղմասում մնալու պահ էր լինում, բայց մտածում էր, որ  չիրավունք էր եզին լղելու պատվին նստելը։
Մեր ուներ, սիրուն կին, հերը վաղուց ռուսաստանների քուչեքում ուրիշ երեխեքի հեր էր, հաստատ բնավորությունը չէր փոխել, էլի լակոտներ էր ընկալում երեխեքին, Տիկոյի համար հերը չկար, որովհետեւ ինքը թուլա չի։ Տիկոն աշխարհայացքով տիպ է, իրանց քուչում գիտեն, եթե մորը տուն բերեց մի տղամարդ, ուրեմն Տիկոն գիտի, ոչ մեկ չի շշկռվում պատահական վիզ ճտացնի չեղած թեմաներով, չիրավունք է։
Տիկոն 3 սենյականոցի ժառանգ տղա է, աչոններ կաննայում, հասկանում է, որ իր գլխի տեղը տան վկայական են տեսնում, դրա համար էլ տենց փայլող աչքերով են լպստում։ Էսթետ տիպ է,  հեռադիտակ ունի, սիրում է մեկ-մեկ նայի ուրիշ պատուհաններից ներս, մի անգամ ծախսվել, առել է, հա էլ հաճույք է ստանում, էլ էտ էր Տիկոն։ Դե բայց Շողերի պատուհանը Տիկոյի հեռադիտակի աչքն էր, Շողերի համար ուշքը գնում էր։ Ապուշը առավոտ շուտ հելնում էր աղբը թափում, որ բարևի, Շողերն էլ ինչ իմանար, որ գիշերը, երբ սենյակի լույսն անջատում էր ու երգի ռիթմով պարում համակարգչի փոփոխվող լույսերի տակ, Տիկոն հեռադիտակը ստեղծողին էր օրհնում, մեկ էլ Շողերին ստեզծողներին։
-Ոնց ես, քուրս։
- Տիկո, ես քեզ ինչ քուր։
- Դե, սիրում եմ Ֆրոյդ պապիկի տեսություններին հակառակվեմ, լավ, Շողերիկ, ինչ կա, ոնց ես, ուր ես հասել, որտեղ ես սովորում։
- Աշխատում եմ Տիկո ջան, եթե մի քիչ էլ շարունակես խոսել, էլ չեմ աշխատի, ուշացողներին գործից հանում են։
- Բա քեզ պետք ա տենց գործ, հելի։
- Ըհըմ։
- Լավ, գնացի, լավ մնա, բան ասող լինի ուղղակի սենյակիդ լույսը 3 անգամ անջատի, միացրու, ես մյուս օրը զիբիլը թափելուց, շատ պատահական քեզ կտեսնեմ ու կջոկեմ՝ ում գանգատուփն եմ ուսումնասիրելու։
Շողերը քայլում էր, Տիկոն չստերը քստցնելով նայում էր Շողոյի ազդրերին ու ազդվում կյանքի սիրունությունից։
Շողերը գլխի էր ընկել, որ հետեւում են, դե աչոնական աղվեսությամբ որոշել էր մարդամեկին վալերյանկայի փայ սարքեր։ Գիշերն եկավ նստեց երկու պատուհաններին։ Շողերը պապի սենյակից վերցրեց լուսահաղորդիչն ու բերեց սենյակ, միացրեց երգն ու սկսեց պարել, պատի վրա երեւում էր Շողոյի ստվերն ու լուսահաղորդիչով կլիպի եղածը, Շողերը դուռը պինդ փակել էր ու հանվում էր, Տիկոն էլ վատ էր, էսքանը, ուղղակի վատ էր, երբ պիտի հաներ գլխավոր դեկորացիաները, սեղմեց մկնիկին ու Տիկոն բինոկլից թռավ հետ,  քյավթառ կնկա նկար էր, չեչոտ մազերով, կրքոտ հայացքով։ Հաջորդ օրը մարտական կանգնած էր Տիկոն, մի ոտքով չստիկով թքթաացնում էր` հաշիվ պահանջողի պես։ Շողերը եկավ անցավ մոտով, զիբիլի տեղ էլ չդրեց, Տիկոն ափալ- թափալ քայլեց քաշեց ձեռքից, գցեց ծոցն ու մի քանի վայրկյան խրվեց աչքերի մեջ, բաց թողեց, բա թե
- Չիրավունք ա քեզ նեղացնելը, բայց հարցերդ մեծ սիրով կլուծեի, աննորմալ։
- Չիրավունք ա իմ պատուհանին հետեւելը, քո դարդին չթափանցող վարագույր չեմ կախելու, Տիգրան, բինոկլդ շպրտիր, կամ էլ իմ պատուհանից դեն ապրիր։
Տիկոն չնայեց Շողերին, ուղղակի գնաց, աչոնը սպասում էր մի քանի ավել բառի էլ, որ պայքարի իր պատուհանի համար, բայց Տիկոն, եսիմ, տենց տղա չէր, նազդ թանկ ես ծախում, ուրիշները մատչելի, երբ զեղչեր կանես, ձեն տուր։
Տիկոն քայլում էր, գիտեր, որ չիրավունք էր զեղչվելը, Շողոն մնացածի պես խանութ չէր, ոչ կտրոն էր տալիս, ոչ էլ հարկ էր պահանջում, Շողոն Տիկոյի թուլությունն էր դառել, գործից տուն գալիս, որ լվացվում էր, նայում էր հայելու մեջ, ջուրը շպրտում հայելուն, որովհետև ով էր մի հատիկը աշխարհում, որ կարողանար հաղթեր իր բոլոր առաջնայնություններին ու մտքից նյարդ քաղած ապրեր, ով էր որ դառնար օրակարգ, երբ հազար դարդ էր մաշել, հազար քաքի վրայով էր թռել, հիմա պիտի մի աչոն իր մտքերից կախված ճոճանակ վայելի։
Տիկոն կատաղել էր, բացել էր հեռախոսի համարների մեջ հին քածերին էր հիշել, միանգամից 3-ի հետ պայմանավորվել նույն ժամին, նույն տեղում, մեկ է իրենց համար տարբերություն չկար, թե որերորդն են։ Կանտովկեն մաքրել էր, մայկեն հագել, թևի տատուն էլ լավ տեսանելի էր, տղայական ինքնավստահ քայլվածքով մագլցում էր կանգառ։ Շողոն գալիս էր տուն, տոպրակները ծանր էին, հաստատ աշխատավարձ էր ստացել։ Տիկոն սառը անցավ կողքով, իբր քիթը քսել էին ասֆալտին, ոնց անցավ, տենց էլ հետ եկավ տոպրակը խլեց, բա թե․
- Ես կբերեմ։
Շողոն բան չէր ասում, ուղղակի քայլում էր, ինքն էլ հո լավ գիտեր, որ Տիկոյի համար ինքը չլիներ, հազար տեսակ աբորիգեններ կան, մեկի հետ կլիներ։
- Ով ես դու, Շողո, անունդ լավ են դրել, ես ամեն օր սպասում եմ, որ առավոտ լինի ու քեզ տեսնեմ, չեմ ալարում հասնում եմ զիբիլի ամանին, ստեղ հազար հոգի ճիշիկ ա անում, իսկ ես կանգնում ու քեզ սպասում էս զզվելի հոտերի մեջ։
- Դու տենց զզվելի հոտերի մեջ էլ ապրում ես, Տիկ ջան, ինչքան էլ դուխի ցանես, քեզնից էժան աղջկիկների հոտն է գալիս ։
- Մենակ է՞տ, մենակ էտ ա՞ քեզ խանգարում։
- Չիրավունք ես դու, Տիկո, ոտքից գլուխ, չիրավունք, մատներիցդ ծխախոտի հոտ է  գալիս, էնքան ես ծխել, շուրթերդ գույն են փոխել, էնքան ես խմել լյարդդ ինձ տեսնելիս լացում է, գիտի, որ կատաղես, էլի հերն անիծելու ես։
- Հորս արև սիրի ինձ։
- Ախր, դու հորդ չես հարգում, ոնց հորդ արև սիրեմ։
- Լավ, քո հոր արև։
- Գնա, քեզ լիքը ժամանակ, որ դզվես, ծխելդ թարգես, ես զզվում եմ էտ հոտից, աչոններիդ թարգի, դրանց հոտից ՝էլ եմ զզվում, մեկ էլ տեսար նենց տղա դառար, վերջում ինձ թարգես, ես ինձնից էլ զզվեմ։
Տիկոն վերելակի մեջ դրեց իրերն ու գնաց քայլելու, մոռացել էր, որ տեղ ուներ գնալու, գնաց, հասավ փաբի մոտ, հենվել էր պատուհանին ու նայում էր  երեք տարբեր սեղաններին նստած, բայց նույն մեյքափով չիրավունքներին, սրանք ֆոսֆոր էին Շողոյի մոտ, արհեստական լուսավորություններ, քիմիայի ծնունդներ, ուզում էր վերջին անգամ ծխեր, էն էլ Շողոյի նուրբ ձեռքերը հիշեց, կույս շուրթերն ու գցեց տուփը։ Հետ գալիս ծաղիկներ առավ, ժպիտով մտավ տուն։
— Մամ, էս քեզ։
- Ի՞նչ առիթով, տղես։
- Ուղղակի կյանքի առիթով էլի, լավը՞ չեն։
Իռա քույրիկը ժպտում էր ու նայում տղու ներքին հեղափոխությանը, իր ամուսինն էլ ժամանակին Տիկոյի պես փայլող աչքերով ծաղիկներ էր բերում, մինչև փայլող երկնքում ինքնաթիռի հետ գնաց Յուլյայի ծոցը։
- Տղես, ով էլ լինի, իմացիր, որ պինդ չպահելը չիրավունք է։
Իռան փակեց դուռը, գնաց կյանքի բերմամբ իրեն պատահած Արշակի հետ ընթրելու, Տիկոն սափրվեց, հացը կերավ, բինոկլը դրեց մի կողմ, բացեց պատուհանն ու գոռաց։
- Շողերիկ, ես քո ցավը տանեմ, այ «դաժան կենդանի»։

Շուշանիկ՝  Ասատուրների գերդաստանի ազգանունը վայելող մի աղջնակ(Ասատրյան)
Լուսանկարը՝ Սիամանթո Աբեդյանի





Комментарии

Популярные сообщения из этого блога

Հեր ջան

 Մնգոն պրծնելուց հետո մեր քուչում կանգնեցրին վռատար։ Գնդակից ուդառ ուտելը առօրյա պարտականություն էր։ Ես փոքր էի ու պիտի ենթարկվեի թաղի լավերին, որ վաղը չէ մյուս օրը մազս ծռող լիներ, դրա մազն էլ ծռողներ լինեին։ Էս ընգերություն չէր, էս ապահովագրություն էր։ Իմ ընգերը մյուս վռատարն էր, որը էլի փոքր էր ու գոյատևման համար էր բզոցին ուտում։  Ես Հակոբն եմ, փոքր ժամանակ՝ Հակոբիկը։ ԻԿ-ը ուրշիների ինքնահաստատման հաղթաթութղն էր, առանց ԻԿ-ի իրենք նվաստ էին, կամ էլ ինձ հավասար։ Բա տենց կլինե՞ր։ Էն ժամանակ մերս ու հերս անտանելի կռվում էին, մերս չէր սիրում դատարկ սառնարան, հերս չէր սիրում փնթփնթան կնիկ։ Բայց իր պեսին ուրիշը յոլա չէր տանի։  Մերս ունի պեպենոտ քիթ, սիրուն ու սպիտակ մաշկ, մատները կարճլիկ են, բայց նուրբ ու մի քիչ ցից երակներով։ Անունը՝ Նախշուն՝ ճիշտ իր պես, ապրեն տատս ու պապս։ Մերս նուրբ կին է, բայց փշոտ բնավորություն ունի։ Որ մեկին չսիրեց․․․ թող ու փախի։ Մազերը մամայի ուղիղ են ու ռիժիկ, ոնց որ կտավի կին լինի։ Բայց այ աչքերը, չգիտեմ, դրանց նայելիս երբեք գույնը չեմ հասկացել, որովհետև մերս ի
ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՔԱՐՈԶԻ ՊԱՏՈՒՀԱՆ Օվերթոնի «պատուհանը» մշակված մի մեխանիզմ է, որի միջոցով հասարակությանը կարելի է ընտելացնել անհանդուրժելի երևույթներին (անբարոյականությունից մինչև մարդակերություն)։ Այս մեխանիզմը կազմված  է մի քանի քայլերից, դրա կիրառումից  հետո ենթագիտակցությունը պարտության է մատնվում։ Դիտարկենք միասեռականության թեման։ Այն քննարկելիս առաջին արձագանքը, որը մասսայականություն է վայելում՝ դա ամոթն է, չնայած այս երևույթն ունի դարերի պատմություն։ Մեկ այլ տեսանկյունից՝ 20-րդ դարից մինչև մեր օրեր հասարակությունը հետևում է Օվերթոնի «պատուհանի» մեխանիզմին։ ԶԼՄ-ներն այս ծրագրի մի մասն են կազմում, քանի որ  միասեռականության թեման շոշափելիս այն շատ դեպքերում ներկայացվում է  հիվանդություն, իսկ արվեստի դեպքում արտիստիկ շեղում, որը նորմալ է ․ «անձը տաղանդավոր է և նրան ամեն բան թույլատրելի է»։ Ի հակասություն նախորդ օրինակի՝ շատ լրագրողներ իրենց նյութերում ներգրավում են միասեռականներին և զոհի հոգեբանությամբ հարցազրույցներ են հրապարակում։ ԶԼՄ-ները թիրախավորել
Լեոնարդ Քոհեն (Կանադացի գրող, երգահան, երգիչ) Հազարավոր համբույրների խորքում      ( https://www.youtube.com/watch?v=46cSksKVzzs ) Պոնիներն են վազում, աղջիկներն են երիտասարդ, դժվարությունները պատրաստ են հաղթահարման։ Ժամանակ ես շահում,  հետոն՝ ավարտ, վերջ հաջողության քո ժապավենին, և  հիմա հրավիրված ես հաղթահարելու քո անպարտելի ձախողումները։ Ապրում ես, կարծես, կյանքն իրական է  հազարավոր համբույրների խորքում։  Ես փոխում եմ հնարքներս, քարանում՝ տեղնուտեղս, ես կրկին Բուգի սթրիթում եմ․․․ Կորցնում ես հիմքերդ  և այդժամ սահում գլուխգործոցի գիրկը։  Գուցե, դեռ շատ կիլոմետրեր պետք է գնայի, և կային խոստումներ՝ չպետք է պահվեին, բայց ձեռք ես քաշում այդ ամենից,  որ ողջ մնաս  հազարավոր համբույրների խորքում։ Երբեմն, երբ գիշերն է դանդաղ, դժբախտ ու մեղմ մենք հավաքում ենք մեր սրտերն ու հեռանում՝ հազարավոր համբույրների խորքում։ Սեռականով բավարարված մենք համառել ենք ծովի սահմաններում։ Տեսա անօվկիանոսությունը. իմ պեսները,  որ սնվու