Մտքերումս զբոսնելիս կարծում եմ, որ վատնած ժամանակդ պետքական կլինի։ Պատմվածքներս կարող ես կարդալ «tv ալիք » շաբաթաթերթի համարներում: Հավատա՝ թերթի հոտով այլ է լինում զգացողությունը։ Բարի գալուստ իմ աշխարհ :) ՁՅՈՒՆՈՏ ԼՈՒՍԱՄՓՈՓԸ Կար մի տնակ , բայց կարևորը դա չէ ․ տնակը միշտ էլ լիքն է ու ջերմ, իսկ դիմացի լուսամփոփը միայն երեկոներն ջերմանում, այն էլ՝ կախված օրից։ Լուսամփոփը չունի , կամ էլ չի ուզում իմանալ եղանակներ , նա միայն գիտի արև , անձրև , կարկուտ , ձյուն: Կ ան մարդիկ, որ չունեն եղանակներ։ Նրանք ապրում են ասֆալտային կյանքով ու երկինք են նայում անձրևանոց բացելու ...