Մտքերումս զբոսնելիս կարծում եմ, որ վատնած ժամանակդ պետքական կլինի։
Պատմվածքներս կարող ես կարդալ «tvալիք» շաբաթաթերթի համարներում: Հավատա՝ թերթի հոտով այլ է լինում զգացողությունը։
Բարի գալուստ իմ աշխարհ :)
ՁՅՈՒՆՈՏ ԼՈՒՍԱՄՓՈՓԸ
Կար մի տնակ, բայց կարևորը դա չէ․տնակը միշտ էլ լիքն է ու ջերմ, իսկ դիմացի լուսամփոփը միայն երեկոներն ջերմանում, այն էլ՝ կախված օրից։ Լուսամփոփը չունի, կամ էլ չի ուզում
իմանալ եղանակներ, նա միայն գիտի արև, անձրև, կարկուտ, ձյուն:
Կան մարդիկ, որ չունեն եղանակներ։ Նրանք ապրում են ասֆալտային կյանքով ու երկինք են նայում անձրևանոց բացելու համար։ Չես մեղադրի նրանց, չես իմանաս
կոշիկի մաշվածությունը, որ հասկանաս ասֆալտն իրո՞ք թաց է, թե ջուրը

դեռ տեղ ունի մինչև կոշիկից ներս լցվելը։ Լուսամփոփի գույնը կամ աշխարհի թափանցիկն է, կամ էլ ՝ լույսի դեղինը։ Լուսամփոփը սիրում է ձմեռը, որովհետև փաթիլները հավատարիմ են ու ընկերասեր. մի ամբողջ սեզոն պահպանում են ընկերական մթնոլորտը՝ ի տարբերություն
կաթիլների, որ գոլորշիանում են առաջին իսկ ջերմությունից, կամ
կարկուտի, որ առանց շփման հարվածում է, խաղում, վերջում դառնում
ջրային կույտ,
կաթիլների, որ գոլորշիանում են առաջին իսկ ջերմությունից, կամ
կարկուտի, որ առանց շփման հարվածում է, խաղում, վերջում դառնում
ջրային կույտ,
Ամառը ջերմացնող է, իսկ ամառային թիթեռնիկներն էլ քնքուշ ու ջերմ,
բայց մի օր են ապրեցնում։ Երբ ձմռանը տերերը վառում են լուսամփոփի
լույսերը, ջերմանում է նա ինքնին, ձմեռն ինքնուրույն է, գալիս է մենակ,
լույսերը, ջերմանում է նա ինքնին, ձմեռն ինքնուրույն է, գալիս է մենակ,
Լուսամփոփն իրականում չի հաշվում եղանակները․ այդպես սպասելն
ավելի հեշտ է, գեղեցիկ։ Ամեն եղանակ ունի երեք ամիս, սակայն հստակ
կլիմաներ, էլ չասեմ մուսոնները, որ լուսամփոփին ստիպում են պինդ բռնել
կլիմաներ, էլ չասեմ մուսոնները, որ լուսամփոփին ստիպում են պինդ բռնել
սեփական ապակիները՝ բացառիկ տեսակը չկորցնելու համար ու սպասել
առաջին փաթիլին, որ ապակիները պսպղան ուրախությունից։ Բոլոր
առաջին փաթիլին, որ ապակիները պսպղան ուրախությունից։ Բոլոր
սառնությունները հաղթահարվում են, եթե կա ներքին տաքություն, ներքին եղանակ, եթե կան սպասումներ ու սպասվածներ: Ու արժե ամեն տարի
Թե տերերն էլ վառեն լույսերը, մեկ է, փաթիլները չեն կորցնի իրենց սերը։
Ուրբանուս
Երբ գիշեր-ցերեկ թելադրող մոլորակը բալետի պարուհու պես պտտվում է իր ոտքի շուրջ ու արբանյակներին ցուցադրում հմայքն անմեկին՝ ինչ-որ կիսագնդում մայրցամաքները մթության մեջ լուսատտիկների պես վառում են իրենց լույսերը։ Ինչ-որ կերպարներ կան, այդպես են ասում, այդպես ենք լսել, որ կոչված են առաքելակիր հողածիններ։
Նրանց աչքերում գաղտնարաններ են պահվում, հայացքներում բնակարաններով նույնածիններն են ապրում, դրա համար էլ ծանր են։ Երկրաշարժվելուց վախենում են, որովհետև ճակատագիր փլելու սովորությունը հարազատ չէ։ Լքված բնակարանները ժամանակի մեջ քանդում են, վերելակով ուղեկցում վերև, լեզվի դարպասով, խոսքերի մկրտությամբ օրհնում ազատություն, կամ էլ՝ հետույքային պահվածքով իջեցնում են մինչև հոգու երկաթգծեր, կեղտոտում հուշերի դարպասները։
Նրանք՝ շենքերը ունեն իրար կապող էլեկտրալարեր, դրա միջով մտքերը հոսում են, իրար փոխանցում տակնուվրա եղած հոսանքների կծիկները։ Գիշերներում խավարամոլ, նրանք բացում են իրենց պատուհաններն ու վարակում իրենց հայացքներով։ Հոսանքազրկված պահերին աղոթում են՝ աղաչելով լույսն արեգակի, իսկ նրանց քմծիծաղ գիշեր է սպասվում, մինչև լուսավոր պտույտից անցնի մոլորակը իրենց ժապավենին, հետո տալիս են լույսերը կյանքի, ցերեկներն են, քիչ են պետք գալիս։
Մեջքից փլվող շենքերը, որ թիկունք էին, որ կային, որ պիտի լինեին՝ որբացած ապագա են նվիրում, կամքի ամրություն, որովհետև դիմացից նորակառույցների ժամանակն է թելադրվում։
ԼԱՄՊԱՇԱՏ ՔԱՂԱՔԸ
Լողակագույնը գրկում է երկինքը։ Հեռվում նշմարվում է Մարսը: Հեռվից էլ է հրակարմիր երևում։ Լուսինը թող չխանդի․ մենք նրան էլ ենք սիրում, բայց այն ծնողի պես, որ իր որդիներից մեկին ուշ-ուշ է տեսնում՝ մենք էլ կարոտ ենք չերևացող մոլորակներին։
Արդեն կապույտը հրաժեշտ է տալիս վարդագույնին ու պատրաստվում զարդարվել իր ամենաթանկ մարգարիտներով՝ աստղերով, պարանոցն էլ միշտ վայելում է հրապուրիչ Լուսնին։
Իջանք քաղաք։
Իրար զուգահեռ կանգնած շենքերը կամաց-կամաց կորցնում են Արեգակի գրկում ստացած ջերմությունը։ Մթնու՞մ է քաղաքը։ Երբեք։
Սկսվում է գիշերահանդեսը։ Շենքերը սկսում են հագնել ամեն օր յուրովի տեսք ստացող լամպոտ զգեստները։ Առաջին շենքի 7-րդ հարկի տիկինն արդեն միացրեց խոհանոցի լույսը։
Շենքին արդեն հասավ առաջին լամպոտ պաչիկը։ Հետո միացավ 5-րդ հարկի բնակչի ներս ընկած սենյակի լույսը, մի քիչ թույլ է, բայց տեսանելի։
Բարձրահասակ շենքերն իրենց սլացիկությամբ աչք են ծակում։
Սեփական կառույցներն իրենց բնորոշ հմայքն ունեն։ Իսկ դրսի երկարավիզ լուսատուները, որքան էլ մինչև ժամը մեկն են արթուն, մեկ է ուղեկցում են իրենց դեղին ստվերով մինչև տուն։ Ձմռանը՝ ճկուն, փոքրիկ, նույն ընտանիքի բազմալամպիկները փաթաթվում են ծառերին, վերգետնյա ձողերին ու տոնական շունչ են տալիս քաղաքին, իսկ ամռանը ուղևորվում են դեպի կարուսելներ, եթե այնտեղ չլինեին լույսեր գուցե ադիբուդին լավ չվաճառվեր ու այդքան ախորժելի տեսք չունենար, կրպակը մութ կլիներ։ Գուցե ադրենալին նվիրող արագընթաց կարուսելին նստելիս, երբ վարսերդ գրկեր քամին, դու մի կերպ օդ որսալով, աչքերդ կկոցելով չուրախանայիր ու ազատությունդ այդքան մոտ չթվար, եթե չլինեին լամպային լույսերի խառնուրդները։ Աչքերդ այդ ժամանակ չեն հասցնում առանձին տեսնել գույններն ու սկսվում է լամպային ջահելական երեկույթը։
Լամպաշատ քաղաքում չկա անհավասարություն, անկախ կառույցների բարձրությունների․ բոլորի տներում նույն լամպերն են՝ նույն ապակու հումքից ստացված լուսատուները։
Քեզ քո լամպը սիրում է այնքան, որ մինչև վերջ պայքարում է՝ իր խուճուճ երկաթե ձուլվածքը մի քիչ ուշ պոկվի, դրսի քամիները ուշ վնասեն ներսի մթնոլորտը։
Լամպդ երբքեք չի վերանում, դու նայիր դուրս։ Նա ապրում է ամեն լուսատու երևույթի մեջ։
Եթե մարում է լույսը, դու վառիր ներսիդ հույսը։

Մտքի վանք
Գետ էր հուսում, պարզ էր ջուրը, ալիքները զիգզագներ էին, տեղ-տեղ՝ արևից պսպսղուն։ Ծտեր կային, էկզոտիկ հավաքածու, ամեն մեկը բնատուր գլուխգործոց, գունային համադրությունները շքեղ էին, հատկապես թռիքչների պահերին, սիրում են երգել, նրանց լեզուն դեռ չեն հասկացել, բայց որ երգում են, դա հաստատ է։ Կույս անտառներ են, մանկան մաշկի բույրի պես անմեղ։ Խաղաղության համ կա, անօրինակ անդորր, ժամանակի հոսքն անզոր է ստեղծված անկախության դեմ։ Ոտնաձայներ քիչ են լսվում, այստեղ մարդուց ծնվածները շնորհակալ են բնությանը:
Իմ ժամանակներում մարդիկ շատ հեռու են իրենք իրենցից՝ բնությունից, թեև ամբողջ ապրածներում հենց բնության մեջ են։ Մեր ժամանակներում ծնվելիս դու կհասկանաս, որ ոչ անցյալդ է պարզ, ոչ էլ՝ ներկադ։ Քեզ կրոն են կտակում, ասում են, որ հաստատ դեպքեր կան, որ եղել են, դու պետք է հավատաս դրան, հետո կհասկանաս, որ դա լավագույն տարբերակն է գոյի վկայության։ Քեզ կտանեն մանկապարտեզ, այնտեղ սկսում ես շփվել քեզ պեսների հետ, կոլեկտիվի հետ շփում ես ձեռք բերում, հետո էլ ավելի մեծ կոլեկտիվ՝ դպրոց, հետո ինքնուրույնից մի քայլ հետ՝ բարձր կրթական համակարգ։ Սա քաղաքակրթության աստիճաններ են, որ հիմք են հասարակության համար։Իսկ հետոն աշխատանք, ապրուստ, գուցե, հաջողությունների շարք, ստացված ապագա, դրանից հետոյի մասին չեն սիրում լսել, մեղքերը շատ են լինում, որ հավատան կրոնին, կամ հավատում են ու երկարացնում իրենց երկրայինի կյանքը։
Աստերոիդների շքերթներ կան, դրանց ժամանակ մեծ հավանականությամբ մեր մոլորակը վտանգի մեջ է, մթնոլորտը զրահի պես դեռ փրկում է իրավիճակը։ Լինում են դեպքեր, երբ ասում են, թե մի քանի միլիոն տարի հետո մարդկությունը կվերանա, որովհետև աստերոիդներից մեկը որոշել է վրեժ լուծել մնացածների փոխարեն ու մեր ուղղությամբ ճանապարհ է ընկել, տեղ կհասնի մի քանի միլիոն տարի հետո։ Իսկ մենք որտե՞ղ ենք լինելու, կամ հիմա ո՞ր փուլում ենք, մեզանից հետոն ո՞րն է։
Ստացվում է, որ իմ թոռան կոռի թոռան ու այդպես շարունակ մի քանի սերունդ հետո իմ արմատը չորանալու է։ Եթե հետ գանք տիեզերական բարձրությունից, էգոցենտրալ ամենացավը դա իմ գոյության մասին չիմանալն է, ինձ հետ չշփվելը, իսկ ես այնքան կուզեի զրուցել իմ հետագա սերունդների հետ, պատմել մեր ժամանակները։
Անորոշության ժամացույցը սլաքները պտտում է ու աղացի պես մեզանից տանում մեր օրերը, մենք հիվանդ չենք կամ ծալապակաս, մենք ուղղակի ապրում ենք գիտակցելով, որ իրականում մենք էլ չգիտենք, թե որն է մեր սկիզբը և որտեղ է այն աստերոիդը։
Շուշանիկ Ասատրյան
Комментарии
Отправить комментарий