Փոքր էինք մենք, իմ քաղաքը երբեք չէր տեղավորվում լեռներում ապրողների ճանապարհներում։ Անդադար ուզում էին լսել քաղաքի մասին, իսկ մենք հմայված իրենց կացարաններով, չտեսի պես կուլ էինք տալիս հողոտ աստիճանները, արեւածաղիկների արտերը, իրենց կեղտոտված դեմքի մաքուր կենցաղը։ Մենք փոքր էինք, մեր երազանքները մոտ էին թվում, քիչ էինք տեղյակ աշխարհից, ավելի համարձակ էինք ընտրում մեր ուղին, կարճ էինք մտածում հաճախ, բայց հասնում էինք մեր ուզածին։ Մեզ համար վիրավորանք էր սուտը, որովհետեւ փոքր էինք մենք, մեզ թվում էր, որ աշխարհում ճիշտն է հաղթողը, մենք վազում էինք փողոցներով` ձեւացնելով, թե արդեն մենք էլ ենք ձուլվել լեռներին, Գրիգը բարձր թքելու ռեկորդներ էր սահմանում, ես տերեւներից ճաշ էի պատրաստում, ընկուզենու տակ նստած քաղում էի դեռ կաթոտ ընկույզներն ու ջարդում, վայելում մատղաշը։ Մենք քաղաք էինք ու չտես, մեզ ներում էին անտեղյակությունը։ Մեզ համար հաճույք էր կովին արտից բերելը, էշին նստելը, սարի երեխեքի հետ խաղալն ու կռվելը, չգիտես, թե խի միշտ ինչ-որ ներքին արժեհամակարգի բախում կար, միշտ հետաքրք