«Հիմա» բառից մեկ-մեկ նեղվում ենք, գիտենք, որ «հիմա»-ն նշանակում է, որ անցյալը բաց է թողնվել, ներկան էլ պիտի հիմքից գցվի։ Մի քանի անգամ մտածել ենք, թե ոնց անենք, ում ասենք, որ գոնե հոգեպես չթքեն իրականության բռի մեջ։ Կանգառը հեռու չէ, քայլում ենք ամեն օր, թեկուզ հեռու լինի, էլի քայլում ենք, ճանապարհին ով ասես ում ասես մաշում է՝ նյարդային, հոդերով, էլի նյարդային,, նոյեմբերոտ ցուրտն էլ մի կողմից է եկել, սրանց վրա վիճակ չկա, մի քիչ բարձր ծիծաղես ոհմակի պես գլուխդ կուտեն։ Բարություն ես անում, շշմած նայում են, ուզում են ջոկեն, թե որտեղ ես ուզում գցած լինես, այ մարդ, կյանքը գցել, պրծել է, բարին վերցրու, ռադդ քաշիր։ Ախր, մեզ համար էնքան մեկ է, որ երթուղայինը անձրևին արագ քշեց ու ցեխոտեց մեր ոտքերը, մեկ է մտքի ցիստիտի համաձայն կհայհոյենք՝ մտքում՝ ռուսերեն։ Մեր լեզուն մաքուր ենք պահում, որ խնդալու թեմա էլ ունենանք, բա թե մենք մենակ ռուսերեն ենք հիշատակում դիմացինի ազգին ու անցավորներին․ մի հատն էլ անգլերեն է, լավ, համոզեցիք՝ երկու հատը։ Թեթև ենք քայլում, լոնքերը մեծ ենք գցում, հավես է տեն...