К основному контенту

ՍՈԽԻ ՏՈՊՐԱԿ


«Հիմա» բառից մեկ-մեկ նեղվում ենք, գիտենք, որ «հիմա»-ն նշանակում է, որ անցյալը բաց է թողնվել, ներկան էլ պիտի հիմքից գցվի։ Մի քանի անգամ մտածել ենք, թե ոնց անենք, ում ասենք, որ գոնե հոգեպես չթքեն իրականության բռի մեջ։
Կանգառը հեռու չէ, քայլում ենք ամեն օր, թեկուզ հեռու լինի, էլի քայլում ենք, ճանապարհին ով ասես ում ասես մաշում է՝ նյարդային, հոդերով, էլի նյարդային,, նոյեմբերոտ ցուրտն էլ մի կողմից է եկել, սրանց վրա վիճակ չկա, մի քիչ բարձր ծիծաղես ոհմակի պես գլուխդ կուտեն։ Բարություն ես անում, շշմած նայում են, ուզում են ջոկեն, թե որտեղ ես ուզում գցած լինես, այ մարդ, կյանքը գցել, պրծել է, բարին վերցրու, ռադդ քաշիր։
Ախր, մեզ համար էնքան մեկ է, որ երթուղայինը անձրևին արագ քշեց ու ցեխոտեց մեր ոտքերը, մեկ է մտքի ցիստիտի համաձայն կհայհոյենք՝ մտքում՝ ռուսերեն։ Մեր լեզուն մաքուր ենք պահում, որ խնդալու թեմա էլ ունենանք, բա թե մենք մենակ ռուսերեն ենք հիշատակում դիմացինի ազգին ու անցավորներին․ մի հատն էլ անգլերեն է, լավ, համոզեցիք՝ երկու հատը։
Թեթև ենք քայլում, լոնքերը մեծ ենք գցում, հավես է տենց, իբր շուտ ենք տեղ հասնում։ Մեկ-մեկ նախկին չատն ենք ստուգում, մեկ-մեկ կարդում նախկին նամակները, շատերն էլ ջնջել ենք։ Որից ժպտում ենք, դրանք ենք պահել, գիտենք, որ աշխարհում, թե մեկը մեզ օգնի էլի մենք ենք լինելու, ոչ մեկ խորը շունչ չի քաշելու «լավ մնա» նամակից՝ բացի մեզնից։
Որ հեռախոսի օպերատոր լինեինք, երևի կասեինք, որ մեր հաշվին այլևս չկա բավարար մարդ՝ տխրվելու համար։ Թե լինեինք քաղաքապետարան՝ բոլորը կիմանային, որ ապամոնտաժելուց լավ ենք՝ մարդկանց։ Որ լինեինք պոետ, գուցե, սենց մի բան բարբաջեինք․
Դուք դնում եք թեյնիկը գազին
Երբ գիտեք, որ էլ չենք ժպտալու ձեզ
Թեյը Ձեզ կօգնի
Որ դիմացինը մեր մասին լսելուց չհոգնի։
Հա, լավ է, որ պոետներ չենք, արտաշնչեք, վայր դրեք թղթե դաշույնները, ձերը ձեզ մնա։
Մեզ տենց ապրելը հավես է։ Ժպտում ենք, բոլորին կարող ենք մոտենալ ու ժամ հարցնել․ մեր հայացքի մեջ չկա խուժանություն, հաստատ կասեն ասենք՝ 47։85։
Մեր մայրերը անդադար քարոզ են անում տանը՝ եղեք բարի, լավը եղեք, մի կոպտեք, տաք հագնվեք, մենք մամաներին լսում ենք, ծուռ ժպտում, որովհետև դրսում շատ ենք ման եկել մամայի պրոպագանդան, բայց ոչ մեկ չի տեսել։ Դրսում ամեն մեկն իր 100 դրամն է տալիս գազելի վարորդին, եթե տեղդ էլ ստացան՝ կորար, կամ շահ ունեն, կամ էլ՝ ըըը,  ոչ մի «կամ էլ» հենց շահ ունեն։
Մենք կարողանում ենք մոռանալ, մեզ չեն ներում դրա համար։ Մենք կարողանում ենք չմոռանալ, դրա համար էլ չեն ներում։ Մենք գիտենք Սթինգին, Թուփաքին, Շադեին, Լերմոնտովին, Քուչակին, Եսենինին, Պաչյանին, Քոհենին, բոլորին սովորեցնող Փոքրիկին ու ինքնաթիռ բռնողին, մենք գիտենք վալսն ու չա-չա-չան տարբերել, մենք գիտենք, որ Եգիպտոսը Աֆրիկայում է, Ավստրալիայում էլ կենգուրուներն են, գիտենք, որ սև ու սպիտակ ֆոտոյի մեջ էլ մարդիկ կարան խնդան։ Խառն ենք, բայց գիտենք։
Մենք քայլում ենք, տաք ենք հագնվում, մամային չենք նեղացնում, մեր ոտքերին էլ հետը։ Ամեն օր կանգառ ենք քայլում, մի օր մեկը խնձորի տոպրակով է գնում գիշերվա հերթից տուն, մյուսը թոշակը ստացել երկու կարտոֆիլ ավել է վերցնում, մեկն էլ սոխի տոպրակով է քայլում։ Սոխը մաքրողը հաստատ կլկլալու է։ Սոխը վիրուս է հանում, ուրեմն լացն էլ։ Մենք քայլում ենք, ոմանք «մենք» չեն, ոչ մեկ մյուսը չէ։  Դեղին տոպրակ, մուգ կարմիր սոխ, նոյեմբերոտ ցուրտ է․․․ դեկտեմբերի վերջ, երբ հրավառություն լինի, սոխը՝ ցանցի մեջ, պատուհանից կախ, նայելու է գլորվող տարեթվին, մարդկության հավատին, վերցրու դեղին տոպրակը, սոխ վերցրու։






Комментарии

Популярные сообщения из этого блога

ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՔԱՐՈԶԻ ՊԱՏՈՒՀԱՆ Օվերթոնի «պատուհանը» մշակված մի մեխանիզմ է, որի միջոցով հասարակությանը կարելի է ընտելացնել անհանդուրժելի երևույթներին (անբարոյականությունից մինչև մարդակերություն)։ Այս մեխանիզմը կազմված  է մի քանի քայլերից, դրա կիրառումից  հետո ենթագիտակցությունը պարտության է մատնվում։ Դիտարկենք միասեռականության թեման։ Այն քննարկելիս առաջին արձագանքը, որը մասսայականություն է վայելում՝ դա ամոթն է, չնայած այս երևույթն ունի դարերի պատմություն։ Մեկ այլ տեսանկյունից՝ 20-րդ դարից մինչև մեր օրեր հասարակությունը հետևում է Օվերթոնի «պատուհանի» մեխանիզմին։ ԶԼՄ-ներն այս ծրագրի մի մասն են կազմում, քանի որ  միասեռականության թեման շոշափելիս այն շատ դեպքերում ներկայացվում է  հիվանդություն, իսկ արվեստի դեպքում արտիստիկ շեղում, որը նորմալ է ․ «անձը տաղանդավոր է և նրան ամեն բան թույլատրելի է»։ Ի հակասություն նախորդ օրինակի՝ շատ լրագրողներ իրենց նյութերում ներգրավում են միասեռականներին և զոհի հոգեբանությամբ հարցազրույցներ են հրապարակում։ Զ...
Լեոնարդ Քոհեն (Կանադացի գրող, երգահան, երգիչ) Հազարավոր համբույրների խորքում      ( https://www.youtube.com/watch?v=46cSksKVzzs ) Պոնիներն են վազում, աղջիկներն են երիտասարդ, դժվարությունները պատրաստ են հաղթահարման։ Ժամանակ ես շահում,  հետոն՝ ավարտ, վերջ հաջողության քո ժապավենին, և  հիմա հրավիրված ես հաղթահարելու քո անպարտելի ձախողումները։ Ապրում ես, կարծես, կյանքն իրական է  հազարավոր համբույրների խորքում։  Ես փոխում եմ հնարքներս, քարանում՝ տեղնուտեղս, ես կրկին Բուգի սթրիթում եմ․․․ Կորցնում ես հիմքերդ  և այդժամ սահում գլուխգործոցի գիրկը։  Գուցե, դեռ շատ կիլոմետրեր պետք է գնայի, և կային խոստումներ՝ չպետք է պահվեին, բայց ձեռք ես քաշում այդ ամենից,  որ ողջ մնաս  հազարավոր համբույրների խորքում։ Երբեմն, երբ գիշերն է դանդաղ, դժբախտ ու մեղմ մենք հավաքում ենք մեր սրտերն ու հեռանում՝ հազարավոր համբույրների խորքում։ Սեռականով բավարարված մենք համառել ենք ծովի սահմաններում...

Լեռան ծաղիկ

Ի սկզբանե այդ ճանապարհին փակցված էր՝ «մի գնա», հենց դրա համար էլ գնաց։ Այդ առեղծվածային օրը մարդուն կարելի էր խոստանալ հավերժական ամեն բան, թվում էր, թե կկատարվի։ Այդ տարօրինակ օրը կարելի էր մազերը ներկել միանգամից յոթ գույն ու վստահաբար սպասել, որ  գլխիցդ ծիածան դուրս կգա։ Այդ տխմար օրը կարելի էր պարզապես բոլորին ասել, որ դու լիարժեք և վերջնական երջանիկ ես, ով գիտի, գուցե պատահեր մի այդպիսի հաջողություն։ Սկսվեց անձրև, այն պատահական, մեզը պահել չկարողացող մեծահասակի պես մեկ-երկու կաթիլ փստացրեց գետնին, որպես նախատակտ։ Կողքի ծառերից խշշոցը սողոսկում էր ու լցվում ականջի մեջ, ասես ուր որ է բոլոր սպանված կենդանիները կհայտնվեին ու կսկսվեր բնության վրեժն ընդդեմ որսորդների, կարծես սղոցված ծառերի արմատները ոտքերիցդ կբռնեին ու կախաղան կբարձրացնեին, քանի որ դու աներեսի պես, լկտիաբար եկել ես այնտեղ, որտեղ գրված է՝ «մի գնա»։ Թռչունները մեկը մյուսին իմաց տալով ներս եկողի մասին ծառից ծառ էին թռչում։ Թզենու վրա կային 2 կաչաղակ, բացել էին թուզն ու լափում էին հատիկավոր օշարակը։ Նրանց պետք չէր, թե ո...