К основному контенту

Сообщения

Сообщения за февраль, 2019

Ձյաձ Սարմեն

Մի սենյակ կա, կարի թելերի հոտ է գալիս ու կարի մեքենայի յուղի, եթե կողքի սենյակից ականջ դնես, ձիու վարգելու ձայներ են գալիս, եթե դռան ապակուն նայես, լղոզված պատկերի մեջ կտեսնես մի ծիտ կատեգորիայի ձյաձ Սարմենին, էնքան ծիտ, քաղաքում սիրուն պալտոյով քայլող տղամարդկանցից է։ Պալտոների գործարանը իր ձեռքերի շնորհիվ նոր մոդելներ է ստանում, բայց սրանք միշտ սպասում են Սարմենը մի կնոջ համար կարի, որ տեսնեն, գնան , թխեն նույնից։ Շատերն են զահլեն տանում գործի ժամանակ, գալիս են նստում ու թթվում, Սարմենն էլ հանգիստ, արվեստոտ մատներով ձյաձ է, գործն է անում, մեկ-մեկ էլ լռության մեջ ճիշտն է ասում, նեղանում, գնում են, էհ քարն էլ իրենց գլխին, ասողին էլ հո լսող է պետք։   - Սարմեն, կնոջդ ի ՞ նչ ես ասել, որ չի փրթել կարածդ պալտոն ու շպրտել գլխիդ։   - Ասեցի, Լիա, դու էնքան չքնաղ կին ես, որ ես օվկիանոսի մեջ էլ կկարեի քեզ համար պալտո, չնայած, որ ջրի մեջ թելերը փոխում են գույները, չնայած, որ կարելու համար կունենայի մի քանի րոպե, թոքերս խռիկ չեն։ - Լո ՞ ւրջ, խմա՞ծ էիր, որ տենց բան ես բստրել, դժվար է