К основному контенту

Ձյաձ Սարմեն





Մի սենյակ կա, կարի թելերի հոտ է գալիս ու կարի մեքենայի յուղի, եթե կողքի սենյակից ականջ դնես, ձիու վարգելու ձայներ են գալիս, եթե դռան ապակուն նայես, լղոզված պատկերի մեջ կտեսնես մի ծիտ կատեգորիայի ձյաձ Սարմենին, էնքան ծիտ, քաղաքում սիրուն պալտոյով քայլող տղամարդկանցից է։ Պալտոների գործարանը իր ձեռքերի շնորհիվ նոր մոդելներ է ստանում, բայց սրանք միշտ սպասում են Սարմենը մի կնոջ համար կարի, որ տեսնեն, գնան, թխեն նույնից։ Շատերն են զահլեն տանում գործի ժամանակ, գալիս են նստում ու թթվում, Սարմենն էլ հանգիստ, արվեստոտ մատներով ձյաձ է, գործն է անում, մեկ-մեկ էլ լռության մեջ ճիշտն է ասում, նեղանում, գնում են, էհ քարն էլ իրենց գլխին, ասողին էլ հո լսող է պետք։
 - Սարմեն, կնոջդ ի՞նչ ես ասել, որ չի փրթել կարածդ պալտոն ու շպրտել գլխիդ։
 - Ասեցի, Լիա, դու էնքան չքնաղ կին ես, որ ես օվկիանոսի մեջ էլ կկարեի քեզ համար պալտո, չնայած, որ ջրի մեջ թելերը փոխում են գույները, չնայած, որ կարելու համար կունենայի մի քանի րոպե, թոքերս խռիկ չեն։
- Լո
՞ւրջ, խմա՞ծ էիր, որ տենց բան ես բստրել, դժվար է պատկերացնել, որ ամեն դեպքում չի տվել գլխիդ։
- Դե հանեց պալտոն, գրկեց, նստեց, սկսեց նայել, բա թե շարունակիր։
 - Կինն ականջով է թակարդվում էլի։
- Չէ, ախպեր, պալտոյով, որ չկարեի, չէր ուզի, հետո ասեցի, որ ինքն էնքան արժանի է, որ ես իր համար այգի կունենայի ու իր անունով բերքատու ծառ, անցան օրեր, ամուսնացանք, հետո երեխեք ունեցանք։
- Տեղ էլ բերքատու ծառն էր մեղավոր
։
 - Այ ապրես, կնոջ հետ պիտի կոդերով խոսես, իրենք սիրում են ենթատակով ասվածը, որ ոնց հարմար է, տենց էլ հասկանան։
 - Բա
, երբ սեր խոստովանեցիր, գրեցիր, թե ոնց, հը՞ն։
- Արա ես տենց բան չեմ արել երբեք, չի կարելի մարդուն գրել՝ 
«ես քեզ սիրում եմ», դու տենց իրան գցում ես խնոցու մեջ ու հարում, պիտի զգա, ասելիքդ որսա, քեզ սիրի, բայց էտ անտեր երեք բառը մենք չենք սիրում, էնքան ա պարտավորեցնում, որ վայենի բիլետս եմ հիշում։
- Հմի գնում եմ Ռոզիկին գրավելու
, որ չստացվեց էէէէ, գալու եմ կարի մեքենայովդ բերանդ կարեմ, որ էլ սխալ-մխալ բաներ չտարածես։
- Գնա, գլուխս տարար, փսլնքոտ։
Ձյաձ Սարմենը ձուկ ուներ, անունը Բուբիկ, նվեր էր ստացել, բայց էնքան էր խղճում Բուբիկին, որ մի կլոր ակվարիումի մեջ էր, մի տեղ ուտում էր, մի տեղ էլ կերածը հակառակ կողմից արտահայտում, ոնց որ մարդկությունն ու մոլորակը։ Սարմենն ունի երեխեք, երկուսն էլ սովորում են արտերկրում, Սարմենը նենց էր արել, որ երկուսն էլ դրսում ուսում ստանան, աշխարհ տեսնեն, չնայած ակնոցը հենց
նույն առիթով սկսեց դնել, բարդ էր գիշերները կարելը, բայց պատվերը կար, երեխեքը կային, երեխեքի երազանքներն էլ կային, պիտի ծնողական ու ընԳերական մեջքը լիներ, էլ խի էր ապրում, թե պիտի բրախեր անկապ անտեր համալսարաններում անկապ թղթի կտորների համար։ Սարմենը կնոջը միշտ ասում էր, որ երեխեքը պիտի զգան, որ սիրված են, իսկ սիրվելը ոչ թե փողով, այլ փողի ճիշտ օգատգործելով ա դառնում օրինակ։ Տղու պայուսակում ճամփելիս մի բան դրեց, ասեց
 
- Հլը սովորի, հետո թոռան մասին խաբար կանես։
Աղջկան ճամփելիս ասեց․
-  Ախպորդ ուշադիր կլինես, թե կես գտնես, լավ ա բալա ջան, թե չգտնես, բայց սխալվես, ես միշտ քեզ հեր եմ, մերդ էլ մեր, պատիվս պինդ կպահես։
Տան մեջ Բուբիկին է հիմա հեր, կինն էլ խմբագիր է, գալիս է տուն հաց սարքում, պառկում Սարմենի մոտ բազմոցին, ոտքերը մեկնում, որ Սարմենը մերսի, Լիան Սարմենի լավագույն պալտոն է հագնում, բայց բազմոցին ոտք մերսելիս խոստովանում է, որ կարից էլ լավ Սարմենի մոտ մերսելն է ստացվում։
- Մարդ, լսիր, արի մի կենտրոն բացենք, ես կնստեմ, պատվերներ կընդունեմ, դու էլ կմերսես մարդկանց, ի
՞նչ ասիր։
- Լավ Լիա ջան, ոնց ուզես, բայց կանանց պատվերների ժամանակ էլ նստածդ տեղում կմնաս։
- Ի
՞նչ կանանց պատվեր։
- Դե բիզնեսում սեռ չկա, պիտի սաղին մերսեմ։
-
Ո՞վ ա։
-
Ո՞վ։
 - Ո
՞ւմ մասին ես ասում։
- Լիա, հանգստացիր ու ոտքերդ նորից մեկնիր ինձ
։
 - Ինչքա
՞ն ժամանակ ա կա տենց բան։
 - Լիա...
-
Գործիդ մո՞տ ա ։
- Լի...
-
Ինձնից սիրունը չկա տխմար, ո՞նց ես նայել ուրիշին։
 - Լ...
-
Մերս ճիշտ էր Սարմեն։
- Հա, մերդ էլ էր զարմացել, երբ իմացավ որ,
քո պես հիստերիկին ուզող ա ծնվել էս մոլորակում։
-
Եթե դու․․․
 -
Գիտեմ, եթե ես քեզ երբեւէ դավաճանեմ, ուրեմն ես նույն օրը ինքնակամ ընկնեմ մեքենայի տակ, ինքնակամ գնամ հերձվեմ, ինքնակամ հրաբուխ արթնացնեմ, լավայի մեջ մտնեմ, ինքնակամ գրեմ հեռագիր իմ մտերիմներին, ինքնակամ էլ լացեմ իմ կորստի համար։
 - Չմոռանաս ակվարիումի ջուրն էլ խմես, հատկապես Բուբիկի կղանքից հետո։
-
Սիրելիս, դու անկրկնելի մանյակ ես, ապրես, նստիր՝ 5։
 - Դե հիմա ձախ ոտքս մերսիր։
Սարմենի տունը արեւոտ, սեփական էր։ Երեկոյան տան բոլոր պատերը դեղձագույն էին դառնում, Բուբիկի ակվարիում
ի շողքն էլ հեռուստացույցի վերեւում ծովի պես ալիքներ էր տալիս, կինոն նայելիս կարող է Բուբիկի թրեյլերն էլ նայեիր։ Գործի գնալիս մի պտղունց կեր էր լցնում, Հոլանդիայի մասին հիշում, հոլանդական կոշիկները հագնում ու դուրս գալիս գործի։ Ճամփին, որ նկատում էր իր կարած պալտոները աշխարհը Հոլանդիա էր ոտքի տակ, բայց որ վնասվածք տեսավ պալտոյի վրա, պետք է հագնողը փախնի, թե չէ կմտցնի արհեստանոց ու պալտոյի հարցերը կլուծի, խեղճ հագնողն էլ կսպասի, մինչեւ վարպետը լուծի բարդ կարային լոգարիթմը։
Նամակներ է ստանում երեխեքից, շուտ-շուտ, սիրում է կարդալ դրսի մարդկանց, իր ճտերն էլ ոնց որ ինքը լինեն, մտածում է, որ ինքն է դրսում ու ավելի շատ սիրում կյանքը։
- Պապ, էսօր ռիժի աղջիկ եմ տեսել, լավն էր, վաղը մի ուրիշին կտեսնեմ երևի սևուկ, լավ է ստեղ, ոչ մեկ չի դնում դեմս, որ պսակվեմ, հլը որ լավ է, որ գամ, լիքը կպատմեմ, դե Դոնարիկը հլը պիտի կարդա էս նամակը, չեմ խորանում։
Հա, պապ, կարդում եմ, բա դու էիր ասել, որ հետևեմ ապերին, բա առանց նամակը կարդալու ոնց հետևեմ։ Ես լավ եմ, տղուդ ստամոքսը կուշտ եմ պահում, չի բողոքում, դե Հարութին էլ չեմ կարոտում, իմ ուտելն էլ եմ տեղը պահում, արդեն նորմալ հաց եմ ուտում, մեզ նոր լսարան են տվել, մի մասնաշենք էն կողմ է հնից, սաղ լավ է մոտս, էլ Հարութին չեմ տեսնի, խոստանում եմ ժպտամ, պապ, կարոտում ենք ձեզ։
Լիան խմբագրատան աղջիկներին ուրախ-ուրախ պատմում էր նամակները, կարծում էր, թե ուրախությունը կիսովի է, նրանք էլ պահը բաց չէին թողնում կծելու, բա թե
- Աղջիկդ դժվար էլ աղջիկ հետ գա, հա, հա հաստատ կին է, էնտեղ ապրելուց օդը բնավորություն է Լիա ջան, տղեդ էլ երևի մի արտասահմանցի կնկա բերի քեզ հարս, հետաքրքիր ընտանիք եք։
- Իսկ հիմա բոլորդ ինձ բերեք ձեր նյութերը, որ խմբագրեմ, իսկ իմ հոյակապ, #թօօյն ընտանիքի մասին երազելիս մեկ-մեկ հիշեք ձեր անգրագետ տեքստերը, շնորհակալություն։
Ձիգ էր ամբողջ օրը մնում, մեջքն ուղիղ, մազերը պահի տակ հետ գցելով քայլում էր դեպի տուն, մտներ տուն փլվում էր, ծնկները ծալվում էին ու խոշոր, կանաչ աչքերի թափվում էին կարոտները ձագուկների, միևնույն ժամանակ ուրախություն էր արտաշնչում, որ գարշահոտ, դեգրադացված մի ցեղից հեռու է պահում իր ճտերին։
Սարմենը տուն մտնելիս արդեն գիտեր սցենարը լացի, ուղղակի գետնից հավաքում էր Լիային, գրկած տանում էր դեպի իրենց բազմոցը, մերսում ոտքերը։ Լռության մեջ 5-րդ րոպեից քիչ անցած ցիտում էր պապայի ավանդական սփոփանքներից մեկը։
- Լիա, հերս ասում էր, որ ինձնից լավ դերձակ դուրս կգա, ուղղակի պիտի
հասկանամ, թե որ թելն ինչ որակ ունի, հիմա մարդկանց դեպքում ջոկ արա, տես ում հետ ինչ խոսես։
Լռության մեջ խորը հոգոց, հայացք Բուբիկին, հետո Սարմենին։
 - Հիմա ձախ ոտքս մերսիր։

Շուշանիկ՝  Ասատուրների գերդաստանի ազգանունը վայելող մի աղջնակ(Ասատրյան)
Լուսանկարը՝ Եսայի Դուրմուզյանի 

Комментарии

Популярные сообщения из этого блога

ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՔԱՐՈԶԻ ՊԱՏՈՒՀԱՆ Օվերթոնի «պատուհանը» մշակված մի մեխանիզմ է, որի միջոցով հասարակությանը կարելի է ընտելացնել անհանդուրժելի երևույթներին (անբարոյականությունից մինչև մարդակերություն)։ Այս մեխանիզմը կազմված  է մի քանի քայլերից, դրա կիրառումից  հետո ենթագիտակցությունը պարտության է մատնվում։ Դիտարկենք միասեռականության թեման։ Այն քննարկելիս առաջին արձագանքը, որը մասսայականություն է վայելում՝ դա ամոթն է, չնայած այս երևույթն ունի դարերի պատմություն։ Մեկ այլ տեսանկյունից՝ 20-րդ դարից մինչև մեր օրեր հասարակությունը հետևում է Օվերթոնի «պատուհանի» մեխանիզմին։ ԶԼՄ-ներն այս ծրագրի մի մասն են կազմում, քանի որ  միասեռականության թեման շոշափելիս այն շատ դեպքերում ներկայացվում է  հիվանդություն, իսկ արվեստի դեպքում արտիստիկ շեղում, որը նորմալ է ․ «անձը տաղանդավոր է և նրան ամեն բան թույլատրելի է»։ Ի հակասություն նախորդ օրինակի՝ շատ լրագրողներ իրենց նյութերում ներգրավում են միասեռականներին և զոհի հոգեբանությամբ հարցազրույցներ են հրապարակում։ ԶԼՄ-ները թիրախավորել
Լեոնարդ Քոհեն (Կանադացի գրող, երգահան, երգիչ) Հազարավոր համբույրների խորքում      ( https://www.youtube.com/watch?v=46cSksKVzzs ) Պոնիներն են վազում, աղջիկներն են երիտասարդ, դժվարությունները պատրաստ են հաղթահարման։ Ժամանակ ես շահում,  հետոն՝ ավարտ, վերջ հաջողության քո ժապավենին, և  հիմա հրավիրված ես հաղթահարելու քո անպարտելի ձախողումները։ Ապրում ես, կարծես, կյանքն իրական է  հազարավոր համբույրների խորքում։  Ես փոխում եմ հնարքներս, քարանում՝ տեղնուտեղս, ես կրկին Բուգի սթրիթում եմ․․․ Կորցնում ես հիմքերդ  և այդժամ սահում գլուխգործոցի գիրկը։  Գուցե, դեռ շատ կիլոմետրեր պետք է գնայի, և կային խոստումներ՝ չպետք է պահվեին, բայց ձեռք ես քաշում այդ ամենից,  որ ողջ մնաս  հազարավոր համբույրների խորքում։ Երբեմն, երբ գիշերն է դանդաղ, դժբախտ ու մեղմ մենք հավաքում ենք մեր սրտերն ու հեռանում՝ հազարավոր համբույրների խորքում։ Սեռականով բավարարված մենք համառել ենք ծովի սահմաններում։ Տեսա անօվկիանոսությունը. իմ պեսները,  որ սնվու

Լեռան ծաղիկ

Ի սկզբանե այդ ճանապարհին փակցված էր՝ «մի գնա», հենց դրա համար էլ գնաց։ Այդ առեղծվածային օրը մարդուն կարելի էր խոստանալ հավերժական ամեն բան, թվում էր, թե կկատարվի։ Այդ տարօրինակ օրը կարելի էր մազերը ներկել միանգամից յոթ գույն ու վստահաբար սպասել, որ  գլխիցդ ծիածան դուրս կգա։ Այդ տխմար օրը կարելի էր պարզապես բոլորին ասել, որ դու լիարժեք և վերջնական երջանիկ ես, ով գիտի, գուցե պատահեր մի այդպիսի հաջողություն։ Սկսվեց անձրև, այն պատահական, մեզը պահել չկարողացող մեծահասակի պես մեկ-երկու կաթիլ փստացրեց գետնին, որպես նախատակտ։ Կողքի ծառերից խշշոցը սողոսկում էր ու լցվում ականջի մեջ, ասես ուր որ է բոլոր սպանված կենդանիները կհայտնվեին ու կսկսվեր բնության վրեժն ընդդեմ որսորդների, կարծես սղոցված ծառերի արմատները ոտքերիցդ կբռնեին ու կախաղան կբարձրացնեին, քանի որ դու աներեսի պես, լկտիաբար եկել ես այնտեղ, որտեղ գրված է՝ «մի գնա»։ Թռչունները մեկը մյուսին իմաց տալով ներս եկողի մասին ծառից ծառ էին թռչում։ Թզենու վրա կային 2 կաչաղակ, բացել էին թուզն ու լափում էին հատիկավոր օշարակը։ Նրանց պետք չէր, թե ով եկ