К основному контенту

Сообщения

Сообщения за май, 2019

Ափից ներս

Առավոտ ; 9:34 ։   Բ ացեց աչքերը , նայեց առաստաղին , հետո պատերին նայելով ջոկեց , որ գիշերվա ննջից արթնացել է , օրը նորի ց տշելու ժամանակն էր ։ Վեր կացավ , հագավ քստքստացնող չստերն ու կոմֆորտ սենյակից մագլցեց չիշիկանոց , հենման դիրքից ուղղվեց , մի աչքը փակ աջ ընդունեց , հայտնվեց բաղնիքում , հայելին պատից իրեն էր նայում , բայց ոչ մի հայելի չէր կարա ձախ աչքն էլ բացել տար , դրա համար սառը ջրի չըլըմփոց էր պետք ։ Մեկ - մեկ մինչ և պատուհան էր հասնում , որ սառը օդը  խփի դեմքին , որ զգաստանա։ Սենյակից ալկոհոլի ու դառը չայի հոտ էր ցնդում , գիշերն ինչ - որ մեկը անկողնու մեջ պառկած շուրջերկրյա ճանապարհորդություն էր անում , ուզում էր հասկանար՝ խի է պառկած , եթե ամեն օր նույն ժամին աման էր լվում ու հայհոյում բոլոր տեսակ ամանները , որոնց մեջ թքախառը սննդի մնացորդներն էին։ Բայց նեռվախախտ պահերին մե՛կ մետալ ռոքն էր փրկում, մե՛կ աման լվալը։ Ներսի մեղքը դրսի կեղտով լվալ գիտեր...

Չիրավունք

Խաչմերուկը կիսած,   կարմիրի տակ չանցնելու հերն անիծած , փռվել էր դեղին գծերին , բայց չէր հայհոյում , մեկ էլ տեսար գծողի մերը ղայդին կնիկ է , մերն էլ սրբություն է , հո ասֆալտ չի , ո ր քայլես վրայով։ Մարշրուտկեքի շոֆեռներից առանձին ալերգիա ուներ , սրանք միշտ կատաղած էին , 1000 դրամ դեմ տաս դունչդ կպոկեն։ Կլոր ակնոց էր դնում , նեռվախախտ էր լինում հենց ասում էին ` « Դու Լենոնն ես , թե Լեպսը » ։ - Ընգեր , ես Տիկոն եմ : Փոքրուց Տիկոյին ասել էին , որ չի կարելի, ասենք, գետնին նստել , իսկ մեր չխմախը գետնին պառկած էր դինջանում , ասել էին , որ աղջիկների մազերը չքաշի , դասին ուշադիր լինի , ուշադիր էր ՝ մազ քաշելուց հետո, երբ անկյուն էին կանգնեցնում : 90 աստիճանը երկրաչափությունից ամենալավը ինքն էր հասկանում։ Պրծավ դպրոցն էլ , համալսարանն էլ։ Թրեւ գալ սիրում էր , Մաշտոցի փողոցում շատ էին տեսնում , բայց գրիպ էր ձեւանում , որ չպաչի հազար հոգու պաչած , մի էդքանի հետ էլ քնածներին։ Տ...