К основному контенту

Сообщения

Сообщения за июль, 2019

Սպանել Ցարին

Եթե մտածում ես , թե գրածս հին ժամանակների մասին է , ուրեմն կարաս էլ չկարդաս , քո ուզած պատմության էքսկուրսը չկա էստեղ։ Ցարը՝ միապետների նախկին տիտղոս, իսկ ամբողջ աշխարհում՝ մի գերտերության հնամենի ղեկավար։ Էս Ցարը ապրեց , մեռավ , տերմինացավ ստացավ , հետո դարձավ  ասֆալտի հումք , մտքի կրոն , դռան փալաս , կես պակաս հոգեւոր ուսմունքից։ Բուծեցին ցարին , ասեցին գոռա բոլորի վրա , սաղին ցույց տուր ճիշտը , սաղին հանի «տռաս» , եթե քո ուզածը չեղավ ՝ ցարդ մեռավ , բայց վաղուց ցեցի նման մտել էր լեզվի տակ , կռծել մկանն ու հասել մտքին։ Ցարին փոքր ժամանակ ասել են , որ ինքը կռուտոյ տիպ է , իրեն ամեն ինչ էլ կարելի է , պիտի ունենա լավը , սեղանից էլ անպակաս լինի խավիարը։ Ցարին մտքի ժանգով բուծելու ժամանակ, ով թփրտում էր մարդկայինի մասին , չիշիկացնում էին տակը։ Հենց ցարի մտքին ծնվում էր էվրիկայոտ գաղափար ,  ցարամիցին էին տալիս , որ հանկարծ թախտից տազը չկտրի , մտածողն ո՞ւմ էր պետք , բա որ