К основному контенту

Սպանել Ցարին





Եթե մտածում ես, թե գրածս հին ժամանակների մասին է, ուրեմն կարաս էլ չկարդաս, քո ուզած պատմության էքսկուրսը չկա էստեղ։
Ցարը՝ միապետների նախկին տիտղոս, իսկ ամբողջ աշխարհում՝ մի գերտերության հնամենի ղեկավար։ Էս Ցարը ապրեց, մեռավ, տերմինացավ ստացավ, հետո դարձավ ասֆալտի հումք, մտքի կրոն, դռան փալաս, կես պակաս հոգեւոր ուսմունքից։
Բուծեցին ցարին, ասեցին գոռա բոլորի վրա, սաղին ցույց տուր ճիշտը, սաղին հանի «տռաս», եթե քո ուզածը չեղավ՝ ցարդ մեռավ, բայց վաղուց ցեցի նման մտել էր լեզվի տակ, կռծել մկանն ու հասել մտքին։
Ցարին փոքր ժամանակ ասել են, որ ինքը կռուտոյ տիպ է, իրեն ամեն ինչ էլ կարելի է, պիտի ունենա լավը, սեղանից էլ անպակաս լինի խավիարը։
Ցարին մտքի ժանգով բուծելու ժամանակ, ով թփրտում էր մարդկայինի մասին, չիշիկացնում էին տակը։ Հենց ցարի մտքին ծնվում էր էվրիկայոտ գաղափարցարամիցին էին տալիս, որ հանկարծ թախտից տազը չկտրի, մտածողն ո՞ւմ էր պետք, բա որ ավելի խելացին լիներ ի՞նչ էին անելու, պիտի ցարը լինի անխնամ, ճանճի համար ցանկալի տեսքով մեկը։ Ցարի ճկույթ մատը պիտի ալարի ու երկար եղունգ ունենա, չէ, գլուխ քորելու համար չէ, ականջմաքրելիքի ալտերնատիվն է, զզվեցի՞ր, իսկ ցարի համար էտ աղցանելիք էլ է։ Ցարերի տանը միշտ 2 լամպ պայթած կմնա էնքան, մինչեւ 3-րդն էլ պայթի, բերի, փոխի, մնա մի հատ պայթածը։ Ցարը մաքսիմալիստի համար դաժանիկ կենդանիներից է, ոչ մի բան մինչեւ վերջ չի անում, դե բա ինքը ցար է, պիտի չաշխատի, որովհետեւ պալոժ չի մեկի ձեռքի տակ քրտնահոտ զգալը, փողը ոչ թե նվիրեն, այլ տան։ Ցարի շալվարի տակը միշտ հետ է ծալվում, կոշիկի ծայրը միշտ փոշոտ է, ցարի մայկան միշտ մի հատ ծակ ունի։ Տեղով մեկ նեռվի բուն։ Ցարերը ավտոբուսում մուննաթի սեւ գոտիներով են ֆռում, ով բրդեց ֆռում են կամիկաձե հայացքով ճըպցնում, իբր հասարակ մահկանացուների պես պահեք ձեզ ցարին նկատելիս։
Ցարերը «facebook» համայնքի տամոժնին  մի կերպ անցած հին «Odnoklassniki» դեմքերից են։
Մտնում ես էջը, միշտ ռաբիս վիդեոներով հրճվում են, իգականին էգացուի տեղ դրած ինքնահաստատվում ու բոլոր խնամված արականները սրանց աչքին քուրիկոներ են։
Ցարերը սիրում են ցածր ինտելեկտ, բայց բարձր  գաղափար, ասֆալտոտ մտքեր, բայց Սեւակի հեղինակայինին համոզած ասենք «Լրբերը սրբեր են դառել, սերը սրբել են, տարել»  տողերը։ Սրանց ավտոներին գրած է լինում «զինվորի ցավը տանեմ» ու նույն ավտոները՝ հազար մեղքի վկա։ Կանգառների մոտով քշելիս սրանց խատուբաները վերածնվում են ու բութ ատամնացավի նման մզզացնում ականջ-համակարգը։
Բոլոր ցարերին համախմբում է համերաշխությունն առ կքանիստ, տեխնոդարում կքանիստը տեղափոխվեց համայն ֆբահայության բիսետկա` քոմենթչիների բարդակնոց։ Մեկը մյուսին լայքում, չէ, մեծացնում, հետո են լայքում, մեկը մյուսի քրոջ պատվին ինչ-որ ջահելիկի պիտի բշտի, լավ ախպոր գրածներին էլ սրտի: Ցարերը մի լավ կողմ ունեն, մեկ-մեկ կարում են հումորվեն ու տենց մի տաս հատ  «xaxa» կպցնեն մտքի մարաթոնում։ Դե, բայց Մաշտոցին փոշմանեցնում են քոմենթվելուց, հայատառով՝ լատինատառ, մեկ-մեկ էլ ռսներին են հիշում ու սարքում այբուբենի աջաբսանդալ։
Ցարերի տներից ծխախոտի հոտ պիտի փչի, խոսեն բերաններից հոտը էնքան խեղդի, դու սուս մնաս, որ էլ բերանը չբացես, իրան էլ թվա ինքը գաղափարական ապտակ տվեց, սուս մնացիր։ Ցարերը արվեստ ասելուց միշտ իրենց տան պատերի սեւ հովազներին են հիշում։
Իսկ հիմա անակնկալը, որ պահել էի ողջ ընթացքում, ցարերն ապրում են ոչ միայն արականների մտքերում, այլ նաեւ նրանց, որ ցարի համար ուղղակի էգացու են։
Կին համակարգում էլ կան ցարեր։ Եղունգկպցնոցի, անպայման շուրթի լցոնում, քիթ համակարգի մի հարկ վերեւ բարձրացում, այտոսկրերի սիլիկոնացում ու էս ցարական տեսքին ավելացնում ենք ներքին մշակութային ժառանգություն համարվող սպորտայի հագուստը՝ համադրած բարձրակրունկ ու բազմաչարչար կոշոների հետ։
Ծամոնը ճպցնելը ծնոտային համակարգի լավագույն մարզանքներից պիտի լինի։ Ճակատային մազափունջը միշտ պիտի մի քիչ յուղոտ լինի, որ փայլի։ Խոսելիս պիտի վաստակավոր  ծերեթելիի տոնայնությունն ու խադավիկ Ռուբոյի բառաֆոնդը  միքսվեն։ Սրանց համար իրենց սերունդները պիտի լինեն սպիտակցիհայկոյական մելիզների կրողները։
Իրենց հախից գալիս են գրադարանների աշխատողները ու ամբողջ մարդկությունը, ում համար Բախը ոչ թե «Մայբախ» մեքենայի վերջին վանկն է, (ի դեպ Վիլհելմ Մայբախի պատվին է անունը) այլ երաժիշտը, գրողը։ Բայց սրանք էլ երբեք չեն փրկում ցարերին, երբեք չեն ասելու, որ իրականում  իրենք սիրուն են առանց ցարերի, չեն ասելու, որ ցար բուծելիս օգնում են  բախավիկներին, որ գնահատեն սեփական արժեհսմակարգը, զգան ինտելեկտի էյֆորիան։ Ինչ է լինում հեքիաթի վերջում, չէ, սևակյան  ծեսից զերծ, տղան չի հասնում իր մուրազին, բախավիկները հորդորում են մեկուսացնել ցարերին, թողնել մարդկային նեխած խցում էնքան, մինչեւ նեղացած բոլոր տեսակ բախերից ու մարդաստեղծ աստվածներից, վերջիններս անիծեն գանգատուփն անընդունակ, որ եղունգին աճեցնել գիտի, բայց մտքին` երբեք։ Երբեք։


Շուշանիկ Ասատրյան








Комментарии

Популярные сообщения из этого блога

ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՔԱՐՈԶԻ ՊԱՏՈՒՀԱՆ Օվերթոնի «պատուհանը» մշակված մի մեխանիզմ է, որի միջոցով հասարակությանը կարելի է ընտելացնել անհանդուրժելի երևույթներին (անբարոյականությունից մինչև մարդակերություն)։ Այս մեխանիզմը կազմված  է մի քանի քայլերից, դրա կիրառումից  հետո ենթագիտակցությունը պարտության է մատնվում։ Դիտարկենք միասեռականության թեման։ Այն քննարկելիս առաջին արձագանքը, որը մասսայականություն է վայելում՝ դա ամոթն է, չնայած այս երևույթն ունի դարերի պատմություն։ Մեկ այլ տեսանկյունից՝ 20-րդ դարից մինչև մեր օրեր հասարակությունը հետևում է Օվերթոնի «պատուհանի» մեխանիզմին։ ԶԼՄ-ներն այս ծրագրի մի մասն են կազմում, քանի որ  միասեռականության թեման շոշափելիս այն շատ դեպքերում ներկայացվում է  հիվանդություն, իսկ արվեստի դեպքում արտիստիկ շեղում, որը նորմալ է ․ «անձը տաղանդավոր է և նրան ամեն բան թույլատրելի է»։ Ի հակասություն նախորդ օրինակի՝ շատ լրագրողներ իրենց նյութերում ներգրավում են միասեռականներին և զոհի հոգեբանությամբ հարցազրույցներ են հրապարակում։ ԶԼՄ-ները թիրախավորել
Լեոնարդ Քոհեն (Կանադացի գրող, երգահան, երգիչ) Հազարավոր համբույրների խորքում      ( https://www.youtube.com/watch?v=46cSksKVzzs ) Պոնիներն են վազում, աղջիկներն են երիտասարդ, դժվարությունները պատրաստ են հաղթահարման։ Ժամանակ ես շահում,  հետոն՝ ավարտ, վերջ հաջողության քո ժապավենին, և  հիմա հրավիրված ես հաղթահարելու քո անպարտելի ձախողումները։ Ապրում ես, կարծես, կյանքն իրական է  հազարավոր համբույրների խորքում։  Ես փոխում եմ հնարքներս, քարանում՝ տեղնուտեղս, ես կրկին Բուգի սթրիթում եմ․․․ Կորցնում ես հիմքերդ  և այդժամ սահում գլուխգործոցի գիրկը։  Գուցե, դեռ շատ կիլոմետրեր պետք է գնայի, և կային խոստումներ՝ չպետք է պահվեին, բայց ձեռք ես քաշում այդ ամենից,  որ ողջ մնաս  հազարավոր համբույրների խորքում։ Երբեմն, երբ գիշերն է դանդաղ, դժբախտ ու մեղմ մենք հավաքում ենք մեր սրտերն ու հեռանում՝ հազարավոր համբույրների խորքում։ Սեռականով բավարարված մենք համառել ենք ծովի սահմաններում։ Տեսա անօվկիանոսությունը. իմ պեսները,  որ սնվու

Լեռան ծաղիկ

Ի սկզբանե այդ ճանապարհին փակցված էր՝ «մի գնա», հենց դրա համար էլ գնաց։ Այդ առեղծվածային օրը մարդուն կարելի էր խոստանալ հավերժական ամեն բան, թվում էր, թե կկատարվի։ Այդ տարօրինակ օրը կարելի էր մազերը ներկել միանգամից յոթ գույն ու վստահաբար սպասել, որ  գլխիցդ ծիածան դուրս կգա։ Այդ տխմար օրը կարելի էր պարզապես բոլորին ասել, որ դու լիարժեք և վերջնական երջանիկ ես, ով գիտի, գուցե պատահեր մի այդպիսի հաջողություն։ Սկսվեց անձրև, այն պատահական, մեզը պահել չկարողացող մեծահասակի պես մեկ-երկու կաթիլ փստացրեց գետնին, որպես նախատակտ։ Կողքի ծառերից խշշոցը սողոսկում էր ու լցվում ականջի մեջ, ասես ուր որ է բոլոր սպանված կենդանիները կհայտնվեին ու կսկսվեր բնության վրեժն ընդդեմ որսորդների, կարծես սղոցված ծառերի արմատները ոտքերիցդ կբռնեին ու կախաղան կբարձրացնեին, քանի որ դու աներեսի պես, լկտիաբար եկել ես այնտեղ, որտեղ գրված է՝ «մի գնա»։ Թռչունները մեկը մյուսին իմաց տալով ներս եկողի մասին ծառից ծառ էին թռչում։ Թզենու վրա կային 2 կաչաղակ, բացել էին թուզն ու լափում էին հատիկավոր օշարակը։ Նրանց պետք չէր, թե ով եկ