К основному контенту

Сообщения

Сообщения за февраль, 2020

30 րոպե

Սեղանին կար փշրված պանիր, կես հաց, սեղանի մոտ ոչ մեկ չկար, սեղանի վրա կար կլինգոր, դանակ ու կլինգորի հոտ։ Սեղանը  խոհանոցում էր,  ասել են՝ պետքական գույք է, թողել են խոհանոցում։ Ի՞նչն է քեզ պահում էս քաղաքում, այ օրինակ բոլորին՝ անձնագիրը, տան վկայականն ու  ընտանիքը։ Էս կոչումն է փոքր քաղաքի, երբ շենքերից դենը որբ ես, շենքից ներս՝ լիքը հարևաններով մենակ,  երբ կենտրոնից դուրսը գյուղ է, ծայրամասի թաղամասն էլ՝ թրիքահոտ։ Էս քաղաքում գազելների մեջ սիգարետի ծուխն էնքան պպզած ունի, որ կարաս արխային ծուխը փաթաթես հազարանոցի մեջ ու տաս վարպետին, չնայած մարդի տղեն ավտոյի բոլոր հնարավոր տեղերում գրել է տվել, որ  թուղթ չտան։ Գազելում գրած է՝  «перевозка стоящих пассажиров запрещена», մենք կանգնած ենք կարդում կանգնած մարդկանց տեղափոխելու արգելքը, նենց որ թեթև տար, հատկապես, 70 համարի մեջ մեջքիդ պառկած ծյոծին, իջնելիս էլ մանրի հետ կարաս խնդրես, որ ոտքդ էլ փոխանցեն։ Էս քաղաքում, ուր բոլորը իրար բիվշի են ու քնած ունեն իրար հետ, էս քաղաքում, ուր քաղաքականությունը ստաբիլ բռնաբարում է բոլորի ուղեղներ