- Արագացրու, թռի, ցլի փայ կդառնաս էտ հանդի մեջ, վազի։ Սարի վրա է այդ սենյակը, այն արահետով, որ քայլում էինք մենք, հենց այդ գծերով, որ մեքենայից հետո մնացին, որպես հողին սպիեր, այդ արահետը մեզ բերեց այստեղ։ Մենք նստած էինք շրջանաձև, ճիշտ այնպես, ինչպես նստում են հոգեբանական քննարկումների ժամանակ։ Խոսքը հոսում էր բերնեբերանու ֆուտբոլային թիմի պես մենք իրար պաս էինք տալիս մեր միջից խոսք հանելու աքցանը։ Այդ սենյակում պատերն ունեն տարբեր գույներ, պատերին կան հայելիներ ու ինչ-որ տարօրինակ պատկերներ։ Մի պատին հոսում էր Դալին, մյուս պատն ուներ մի քանի քառակուսի Պիկասո, մյուս պատին դեղին ու ոսկեգույնը կապույտի հետ լավ էին նայվում՝ Կլիմտի ու Շագալի խառնուրդ էր, իսկ պատուհանից երկինքն էր ու աստղերը՝ Վան Գոգն էր ապրում պատին։ Մենք խոսում էինք, կիսվում, ի դեպ ես Թոմն եմ, իմ դիմաց Քեյթն է, նրա կողքին Ջոն, նրանից աջ Հեմը, նրանից ձախ Աննան, Աննայի դիմաց Արենը և Լունան։ Ընթացքում գալիս-գնում էին ինչ-որ մարդիկ, բայց հիմնական նստածներս այսքանս էինք։ Ես չեմ ասում հայկական անուններ, քանի որ այ