К основному контенту

Լեոնարդ Քոհեն
(Կանադացի գրող, երգահան, երգիչ)

Հազարավոր համբույրների խորքում

Պոնիներն են վազում,
աղջիկներն են երիտասարդ,
դժվարությունները պատրաստ են հաղթահարման։
Ժամանակ ես շահում,
 հետոն՝ ավարտ,
վերջ հաջողության քո ժապավենին,
և  հիմա հրավիրված ես հաղթահարելու
քո անպարտելի ձախողումները։
Ապրում ես, կարծես, կյանքն իրական է 
հազարավոր համբույրների խորքում։ 
Ես փոխում եմ հնարքներս,
քարանում՝ տեղնուտեղս,
ես կրկին Բուգի սթրիթում եմ․․․

Կորցնում ես հիմքերդ
 և այդժամ
սահում գլուխգործոցի գիրկը։
 Գուցե, դեռ շատ կիլոմետրեր պետք է գնայի,
և կային խոստումներ՝ չպետք է պահվեին,
բայց ձեռք ես քաշում այդ ամենից,
 որ ողջ մնաս
 հազարավոր համբույրների խորքում։

Երբեմն, երբ գիշերն է դանդաղ, դժբախտ ու մեղմ
մենք հավաքում ենք մեր սրտերն ու հեռանում՝
հազարավոր համբույրների խորքում։

Սեռականով բավարարված
մենք համառել ենք ծովի սահմաններում։
Տեսա անօվկիանոսությունը.
իմ պեսները, 
որ սնվում են
անշունչներով։
 Ես հասա առաջմասային տախտակամածին,
օրհնեցի նավատորմի մնացորդները, 
այդժամ
ինքնակամ փշրվեցի
հազարավոր համբույրների խորքում։

Ես գովում եմ եկվորներին,
մանրէազերծվում,
ես կրկին Բուգի սթրիթում եմ։
Խորհում եմ նրանց՝ չընծայվելու մասին, 
իսկ քեզ ցուցված էր լինելը,
անգոչ միտքս քո մասին․
փաթեթում դուք ամբողջական եք 
և թերի՝ 
 մեր հազարավոր համբույրների խորքում
մոռացված անելիքներով։
Երբեմն, երբ գիշերն  է դանդաղ, դժբախտ և մեղմ,
մենք հավաքում ենք մեր սրտերն ու հեռանում
հազարավոր համբույրների խորքում։

Պոնիներն են վազում,
աղջիկներն են երիտասարդ
դժվարությունները պատրաստ են 
հաղթահարման։




Թարգմանությունը՝ Շ․Ասատրյանի
(Այս բանաստեղծությունն ունի հայերեն այլ տարբերակ)

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ափից ներս

Առավոտ ; 9:34 ։   Բ ացեց աչքերը , նայեց առաստաղին , հետո պատերին նայելով ջոկեց , որ գիշերվա ննջից արթնացել է , օրը նորի ց տշելու ժամանակն էր ։ Վեր կացավ , հագավ քստքստացնող չստերն ու կոմֆորտ սենյակից մագլցեց չիշիկանոց , հենման դիրքից ուղղվեց , մի աչքը փակ աջ ընդունեց , հայտնվեց բաղնիքում , հայելին պատից իրեն էր նայում , բայց ոչ մի հայելի չէր կարա ձախ աչքն էլ բացել տար , դրա համար սառը ջրի չըլըմփոց էր պետք ։ Մեկ - մեկ մինչ և պատուհան էր հասնում , որ սառը օդը  խփի դեմքին , որ զգաստանա։ Սենյակից ալկոհոլի ու դառը չայի հոտ էր ցնդում , գիշերն ինչ - որ մեկը անկողնու մեջ պառկած շուրջերկրյա ճանապարհորդություն էր անում , ուզում էր հասկանար՝ խի է պառկած , եթե ամեն օր նույն ժամին աման էր լվում ու հայհոյում բոլոր տեսակ ամանները , որոնց մեջ թքախառը սննդի մնացորդներն էին։ Բայց նեռվախախտ պահերին մե՛կ մետալ ռոքն էր փրկում, մե՛կ աման լվալը։ Ներսի մեղքը դրսի կեղտով լվալ գիտեր...

Պարոն Պո

  Կաղնու ծառի վրա աճում են գլխարկավոր բարեկամներ։ Մարդիկ նրանց անվանում են կաղիններ։ Երեխաները դպրոցից տուն շտապելիս սիրում են գետնին ընկած գլխարկները հավաքել ու շարել մատների ծայրերին, ինչպես ազնվամորին։ Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ անճանաչ են այն աշխարհին, որտեղ ապրում են, օրինակ՝ նրանք մեկ-մեկ մոռանում են, որ կա տիզերեք և հազարավոր այլ գալակտիկաներ: Ինչևէ։   Կաղնու ծառին աճում են գլխարկավոր բարեկամներ, նրանք գործնական   են, սիրում են պարել ստեփ (նշանակում է քայլ, իռլանդական և աֆրոամերիկական պար), սիրում են լսել տարբեր երգեր ու քանի որ ծնվում են Հայաստանում, բացի Կոմիտասից, Մանսուրյանից, Համասյանից, և այլ անվանի ու լսելու արժանի երաժիշտների ստեղծագործություններից, ակամայից մեկ-մեկ լսում են նոտաներին բռնաբարած երաժշտություն ․   պատահում է նաև այդպես։ Նրանք վստահ են, որ եթե ծնվեին անգամ Ֆրնասիայում, մեկ է, կգտնվեր որևէ կլկլոց, որը նրանց դուր չէր գա, դրա համար էլ նրանք այստեղ ծնվելիս չեն շտապում տաք երկրներ չվող թռչունների հետ հատուկ դաշինք   կնքելու,...

Եսիմ

Քաղաքը մթին էր տվել , խալաթ հագածի պես հանել էր ցերեկն ու դառել   խալոտ երկինք։ Թե վերից քանի խնձոր կընկնի , էլ Նյուտոնի գործը չի: Ծերացած թաղամասերից մեկում, որտեղ տանիքները կարկատած էին, ներկի հերն էլ եղանակով անիծած, պատուհանից ներս ապրողներից մեկը Ջոհանն է։ Ջոհանի պարանին անդրավարտիքները կախվում են ըստ շաբաթվա օրերի՝ երկուշաբթի սևն է, երեքշաբթին՝ մուգ կապույտը, տենց մինչև որբաթ ինչ գույն կուզես մտածիր, ուրբաթը՝ մոխրագույնի օրն է։ Ճարտարապետի տեսք ունի, չնայած ով իմանա, գուցե դաշնակահար է, դե կամ էլ չստացված բարձրախոս, հա, կռահեցիր՝ ասել կուզեմ` քաղաքագետ։ Ջոհանի տան պատերը սիրուն են, որովհետև շյուստրին նենց   տեղ է ծնվել, որ արևը սաղ օր իրենց տան պատերն է պաչում, երեկոյան էլ պատերը վարագույրի հետքերը վերցնելով սիրուն տատուներով մարմին են դառնում։ Բարեկամների հանդեպ էդքան էլ բացսիրտ դեմք չէ, դե նրանք տարին կլոր մարդ են ման գալիս, որ Ջոհանն էլ զույգվի։ Իսկ Ջոհանի համար բեսպրեձել է ուրիշների քիթը իր անձնականում գտնելը, դե էլ չասեմ բարեկամ-քավոր-սան...