К основному контенту

Сообщения

30 րոպե

Սեղանին կար փշրված պանիր, կես հաց, սեղանի մոտ ոչ մեկ չկար, սեղանի վրա կար կլինգոր, դանակ ու կլինգորի հոտ։ Սեղանը  խոհանոցում էր,  ասել են՝ պետքական գույք է, թողել են խոհանոցում։ Ի՞նչն է քեզ պահում էս քաղաքում, այ օրինակ բոլորին՝ անձնագիրը, տան վկայականն ու  ընտանիքը։ Էս կոչումն է փոքր քաղաքի, երբ շենքերից դենը որբ ես, շենքից ներս՝ լիքը հարևաններով մենակ,  երբ կենտրոնից դուրսը գյուղ է, ծայրամասի թաղամասն էլ՝ թրիքահոտ։ Էս քաղաքում գազելների մեջ սիգարետի ծուխն էնքան պպզած ունի, որ կարաս արխային ծուխը փաթաթես հազարանոցի մեջ ու տաս վարպետին, չնայած մարդի տղեն ավտոյի բոլոր հնարավոր տեղերում գրել է տվել, որ  թուղթ չտան։ Գազելում գրած է՝  «перевозка стоящих пассажиров запрещена», մենք կանգնած ենք կարդում կանգնած մարդկանց տեղափոխելու արգելքը, նենց որ թեթև տար, հատկապես, 70 համարի մեջ մեջքիդ պառկած ծյոծին, իջնելիս էլ մանրի հետ կարաս խնդրես, որ ոտքդ էլ փոխանցեն։ Էս քաղաքում, ուր բոլորը իրար բիվշի են ու քնած ունեն իրար հետ, էս քաղաքում, ուր քաղաքականությունը ստաբիլ...

Եսիմ

Քաղաքը մթին էր տվել , խալաթ հագածի պես հանել էր ցերեկն ու դառել   խալոտ երկինք։ Թե վերից քանի խնձոր կընկնի , էլ Նյուտոնի գործը չի: Ծերացած թաղամասերից մեկում, որտեղ տանիքները կարկատած էին, ներկի հերն էլ եղանակով անիծած, պատուհանից ներս ապրողներից մեկը Ջոհանն է։ Ջոհանի պարանին անդրավարտիքները կախվում են ըստ շաբաթվա օրերի՝ երկուշաբթի սևն է, երեքշաբթին՝ մուգ կապույտը, տենց մինչև որբաթ ինչ գույն կուզես մտածիր, ուրբաթը՝ մոխրագույնի օրն է։ Ճարտարապետի տեսք ունի, չնայած ով իմանա, գուցե դաշնակահար է, դե կամ էլ չստացված բարձրախոս, հա, կռահեցիր՝ ասել կուզեմ` քաղաքագետ։ Ջոհանի տան պատերը սիրուն են, որովհետև շյուստրին նենց   տեղ է ծնվել, որ արևը սաղ օր իրենց տան պատերն է պաչում, երեկոյան էլ պատերը վարագույրի հետքերը վերցնելով սիրուն տատուներով մարմին են դառնում։ Բարեկամների հանդեպ էդքան էլ բացսիրտ դեմք չէ, դե նրանք տարին կլոր մարդ են ման գալիս, որ Ջոհանն էլ զույգվի։ Իսկ Ջոհանի համար բեսպրեձել է ուրիշների քիթը իր անձնականում գտնելը, դե էլ չասեմ բարեկամ-քավոր-սան...

Սպանել Ցարին

Եթե մտածում ես , թե գրածս հին ժամանակների մասին է , ուրեմն կարաս էլ չկարդաս , քո ուզած պատմության էքսկուրսը չկա էստեղ։ Ցարը՝ միապետների նախկին տիտղոս, իսկ ամբողջ աշխարհում՝ մի գերտերության հնամենի ղեկավար։ Էս Ցարը ապրեց , մեռավ , տերմինացավ ստացավ , հետո դարձավ  ասֆալտի հումք , մտքի կրոն , դռան փալաս , կես պակաս հոգեւոր ուսմունքից։ Բուծեցին ցարին , ասեցին գոռա բոլորի վրա , սաղին ցույց տուր ճիշտը , սաղին հանի «տռաս» , եթե քո ուզածը չեղավ ՝ ցարդ մեռավ , բայց վաղուց ցեցի նման մտել էր լեզվի տակ , կռծել մկանն ու հասել մտքին։ Ցարին փոքր ժամանակ ասել են , որ ինքը կռուտոյ տիպ է , իրեն ամեն ինչ էլ կարելի է , պիտի ունենա լավը , սեղանից էլ անպակաս լինի խավիարը։ Ցարին մտքի ժանգով բուծելու ժամանակ, ով թփրտում էր մարդկայինի մասին , չիշիկացնում էին տակը։ Հենց ցարի մտքին ծնվում էր էվրիկայոտ գաղափար ,  ցարամիցին էին տալիս , որ հանկարծ թախտից տազը չկտրի , մտածողն ո՞ւմ էր պետք ...