К основному контенту

Сообщения

Գարնանային էտյուդներ

Եթե որոշես, որ ժամանակն է  շուրջդ նայելով քայլելու, ապա մոտեցիր թերթի կրպակներից որևէ մեկին, քանի որ պ ատմվածքներս կարող ես կարդալ «tvալիք» շաբաթաթերթի համարներում:   Գարնանային էտյուդներ Անդարձ կարոտով բողբոջող ներկայից մի կաթիլ կաթնաջուր է հոսում, սնուցում ճյուղն ապագայի։ Չորացրած ձմռան անցյալ բնավորությունը ճաքերի էր բաժանել ինչ-որ այգու մարդկային կոկորդը, որից որպես բերք միտք է ծնվում։ Փշաքաղությունը մեջքով վազում էր, ծաղկափոշին քթով գարուն էր ներարկում։ Տարիների արտահոսքը ամեն գարուն զգացնել է տալիս բնության հասակը, որ մարդ է կոչվում։ Սրտով արագություն է քամվում, երակներով մարդիկ են վազում, աչքերում՝ մեղքի կրակներ։ Շուրթերը տաք են, օդը ներսում եռում է ու խարկում ամեն տեսակ մթնոլորտ։ Նորից ծնվում է ինչ-որ առաջնեկ, որ փոխելու է նախորդների չիրագործած ապագան։ *** - Վերև, միայն վերև, մի քիչ էլ վերև, արի դեպի ինձ, գլուխդ բարձր, դե, կարող ես, ձգվիր, չէ որ արժանի ես համբույրիս։ Հպարտ արի, գոհ արի, չփնթփնթաս, նորից ես ծնվում։ Կամք կա քո...

4 պատմվածք՝ 2 տարվա դարակից

 Մտքերումս զբոսնելիս կարծում եմ, որ վատնած ժամանակդ պետքական կլինի։  Պատմվածքներս կարող ես կարդալ  «tv ալիք »  շաբաթաթերթի համարներում: Հավատա՝ թերթի հոտով այլ է լինում զգացողությունը։  Բարի գալուստ իմ աշխարհ :)  ՁՅՈՒՆՈՏ   ԼՈՒՍԱՄՓՈՓԸ Կար   մի   տնակ ,  բայց   կարևորը   դա   չէ ․ տնակը   միշտ   էլ   լիքն   է   ու   ջերմ,  իսկ   դիմացի  լուսամփոփը   միայն   երեկոներն   ջերմանում,   այն   էլ՝   կախված   օրից։   Լուսամփոփը  չունի ,  կամ   էլ    չի    ուզում   իմանալ   եղանակներ ,  նա   միայն   գիտի   արև ,  անձրև ,  կարկուտ ,  ձյուն:  Կ ան    մարդիկ, որ  չունեն   եղանակներ։   Նրանք   ապրում   են  ասֆալտային   կյանքով   ու   երկինք են նայում   անձրևանոց   բացելու ...
Լեոնարդ Քոհեն (Կանադացի գրող, երգահան, երգիչ) Հազարավոր համբույրների խորքում      ( https://www.youtube.com/watch?v=46cSksKVzzs ) Պոնիներն են վազում, աղջիկներն են երիտասարդ, դժվարությունները պատրաստ են հաղթահարման։ Ժամանակ ես շահում,  հետոն՝ ավարտ, վերջ հաջողության քո ժապավենին, և  հիմա հրավիրված ես հաղթահարելու քո անպարտելի ձախողումները։ Ապրում ես, կարծես, կյանքն իրական է  հազարավոր համբույրների խորքում։  Ես փոխում եմ հնարքներս, քարանում՝ տեղնուտեղս, ես կրկին Բուգի սթրիթում եմ․․․ Կորցնում ես հիմքերդ  և այդժամ սահում գլուխգործոցի գիրկը։  Գուցե, դեռ շատ կիլոմետրեր պետք է գնայի, և կային խոստումներ՝ չպետք է պահվեին, բայց ձեռք ես քաշում այդ ամենից,  որ ողջ մնաս  հազարավոր համբույրների խորքում։ Երբեմն, երբ գիշերն է դանդաղ, դժբախտ ու մեղմ մենք հավաքում ենք մեր սրտերն ու հեռանում՝ հազարավոր համբույրների խորքում։ Սեռականով բավարարված մենք համառել ենք ծովի սահմաններում...
ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՔԱՐՈԶԻ ՊԱՏՈՒՀԱՆ Օվերթոնի «պատուհանը» մշակված մի մեխանիզմ է, որի միջոցով հասարակությանը կարելի է ընտելացնել անհանդուրժելի երևույթներին (անբարոյականությունից մինչև մարդակերություն)։ Այս մեխանիզմը կազմված  է մի քանի քայլերից, դրա կիրառումից  հետո ենթագիտակցությունը պարտության է մատնվում։ Դիտարկենք միասեռականության թեման։ Այն քննարկելիս առաջին արձագանքը, որը մասսայականություն է վայելում՝ դա ամոթն է, չնայած այս երևույթն ունի դարերի պատմություն։ Մեկ այլ տեսանկյունից՝ 20-րդ դարից մինչև մեր օրեր հասարակությունը հետևում է Օվերթոնի «պատուհանի» մեխանիզմին։ ԶԼՄ-ներն այս ծրագրի մի մասն են կազմում, քանի որ  միասեռականության թեման շոշափելիս այն շատ դեպքերում ներկայացվում է  հիվանդություն, իսկ արվեստի դեպքում արտիստիկ շեղում, որը նորմալ է ․ «անձը տաղանդավոր է և նրան ամեն բան թույլատրելի է»։ Ի հակասություն նախորդ օրինակի՝ շատ լրագրողներ իրենց նյութերում ներգրավում են միասեռականներին և զոհի հոգեբանությամբ հարցազրույցներ են հրապարակում։ Զ...