Շիվ եմ, ճանապարհ եմ գնում։ Ինձ դրել են մութ տարածքում, ինչ-որ պարկի մեջ եմ, մեծացել եմ, ինձ շատ է ճնշում։ Դըխկ հա դըխկ, գնում եմ, տանում են։ Ձայներ եմ լսում։ Տեսքս փոխվում է, փոխվում եմ ես, սկզբում սենց չէի, հատիկ էի ես, բոյովացել եմ, ձգվել եմ։ - Պուճուրն էլ բեր։ Ինձ ոնց որ քաշում են։ - Ա՛խ։ Ինչ-որ տեղ են տանում, ինձնից էլի կան, նայում եմ, իրենց էլ են տանում։ Մեկին անզգույշ են բռնել, հեսա կընկնի։ Չէ, չընկավ, բախտները բերեց։ Էստեղ մի քիչ ցուրտ է, երևի հեսա կանցնի։ Տաք լույս է ընկնում վրաս։ Գլուխս աջուձախ եմ տանում։ Չէ, ես չեմ տանում, էս ի՞նչ էր։ Ես չեմ տանում, բայց գլուխս գնում, գալիս էր։ - Քամի ա, արագացրեք, մինչև անձրևը պրծնենք։ Նոր բառեր եմ լսում։ - Մի քիչ աջ տար, որ իրար չխանգարեն։ Ինչը՞։ - Էտ ա, մի քիչ աջ, ա՛յ, լավ ա։ Ինձ հանում են տոպրակից, ստեղ մնա, ինձ մենակ չթողնես, լսո՞ւմ ես, վախենում եմ շատ։ - Ինչ էլ սիրուն շիվ ա, մի քիչ էլ բրդի, արմատը լավ կպնի։ ․․․ - Վեր կաց, սիրուն,- կանչեց ինչ փրկող մի ձայն։ Ես թույլ էի, անորոշ, ուշքի եկա՝ կամաց-կամաց։ - Քամի կա տարածքում, պիտի դիմա
Մնգոն պրծնելուց հետո մեր քուչում կանգնեցրին վռատար։ Գնդակից ուդառ ուտելը առօրյա պարտականություն էր։ Ես փոքր էի ու պիտի ենթարկվեի թաղի լավերին, որ վաղը չէ մյուս օրը մազս ծռող լիներ, դրա մազն էլ ծռողներ լինեին։ Էս ընգերություն չէր, էս ապահովագրություն էր։ Իմ ընգերը մյուս վռատարն էր, որը էլի փոքր էր ու գոյատևման համար էր բզոցին ուտում։ Ես Հակոբն եմ, փոքր ժամանակ՝ Հակոբիկը։ ԻԿ-ը ուրշիների ինքնահաստատման հաղթաթութղն էր, առանց ԻԿ-ի իրենք նվաստ էին, կամ էլ ինձ հավասար։ Բա տենց կլինե՞ր։ Էն ժամանակ մերս ու հերս անտանելի կռվում էին, մերս չէր սիրում դատարկ սառնարան, հերս չէր սիրում փնթփնթան կնիկ։ Բայց իր պեսին ուրիշը յոլա չէր տանի։ Մերս ունի պեպենոտ քիթ, սիրուն ու սպիտակ մաշկ, մատները կարճլիկ են, բայց նուրբ ու մի քիչ ցից երակներով։ Անունը՝ Նախշուն՝ ճիշտ իր պես, ապրեն տատս ու պապս։ Մերս նուրբ կին է, բայց փշոտ բնավորություն ունի։ Որ մեկին չսիրեց․․․ թող ու փախի։ Մազերը մամայի ուղիղ են ու ռիժիկ, ոնց որ կտավի կին լինի։ Բայց այ աչքերը, չգիտեմ, դրանց նայելիս երբեք գույնը չեմ հասկացել, որովհետև մերս ի