К основному контенту

Сообщения

Աքլորականչ

  - Արագացրու, թռի, ցլի փայ կդառնաս էտ հանդի մեջ, վազի։ Սարի վրա է այդ սենյակը, այն արահետով, որ քայլում էինք մենք, հենց այդ գծերով, որ մեքենայից հետո մնացին, որպես հողին սպիեր, այդ արահետը մեզ բերեց այստեղ։ Մենք նստած էինք շրջանաձև, ճիշտ այնպես, ինչպես նստում են հոգեբանական քննարկումների ժամանակ։ Խոսքը հոսում էր բերնեբերանու ֆուտբոլային թիմի պես մենք իրար պաս էինք տալիս մեր միջից խոսք հանելու աքցանը։ Այդ սենյակում պատերն ունեն տարբեր գույներ, պատերին կան հայելիներ ու ինչ-որ տարօրինակ պատկերներ։ Մի պատին   հոսում էր Դալին, մյուս պատն ուներ մի քանի քառակուսի Պիկասո, մյուս պատին դեղին ու ոսկեգույնը կապույտի հետ լավ էին նայվում՝ Կլիմտի ու Շագալի խառնուրդ էր, իսկ պատուհանից երկինքն էր ու աստղերը՝ Վան Գոգն էր ապրում  պատին։ Մենք խոսում էինք, կիսվում, ի դեպ ես Թոմն եմ, իմ դիմաց Քեյթն է, նրա կողքին Ջոն, նրանից աջ Հեմը, նրանից ձախ Աննան, Աննայի դիմաց Արենը և Լունան։ Ընթացքում գալիս-գնում էին ինչ-որ մարդիկ, բայց հիմնական նստածներս այսքանս էինք։ Ես չեմ ասում հայկական անունն...

Պարոն Պո

  Կաղնու ծառի վրա աճում են գլխարկավոր բարեկամներ։ Մարդիկ նրանց անվանում են կաղիններ։ Երեխաները դպրոցից տուն շտապելիս սիրում են գետնին ընկած գլխարկները հավաքել ու շարել մատների ծայրերին, ինչպես ազնվամորին։ Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ անճանաչ են այն աշխարհին, որտեղ ապրում են, օրինակ՝ նրանք մեկ-մեկ մոռանում են, որ կա տիզերեք և հազարավոր այլ գալակտիկաներ: Ինչևէ։   Կաղնու ծառին աճում են գլխարկավոր բարեկամներ, նրանք գործնական   են, սիրում են պարել ստեփ (նշանակում է քայլ, իռլանդական և աֆրոամերիկական պար), սիրում են լսել տարբեր երգեր ու քանի որ ծնվում են Հայաստանում, բացի Կոմիտասից, Մանսուրյանից, Համասյանից, և այլ անվանի ու լսելու արժանի երաժիշտների ստեղծագործություններից, ակամայից մեկ-մեկ լսում են նոտաներին բռնաբարած երաժշտություն ․   պատահում է նաև այդպես։ Նրանք վստահ են, որ եթե ծնվեին անգամ Ֆրնասիայում, մեկ է, կգտնվեր որևէ կլկլոց, որը նրանց դուր չէր գա, դրա համար էլ նրանք այստեղ ծնվելիս չեն շտապում տաք երկրներ չվող թռչունների հետ հատուկ դաշինք   կնքելու,...

Լեռան ծաղիկ

Ի սկզբանե այդ ճանապարհին փակցված էր՝ «մի գնա», հենց դրա համար էլ գնաց։ Այդ առեղծվածային օրը մարդուն կարելի էր խոստանալ հավերժական ամեն բան, թվում էր, թե կկատարվի։ Այդ տարօրինակ օրը կարելի էր մազերը ներկել միանգամից յոթ գույն ու վստահաբար սպասել, որ  գլխիցդ ծիածան դուրս կգա։ Այդ տխմար օրը կարելի էր պարզապես բոլորին ասել, որ դու լիարժեք և վերջնական երջանիկ ես, ով գիտի, գուցե պատահեր մի այդպիսի հաջողություն։ Սկսվեց անձրև, այն պատահական, մեզը պահել չկարողացող մեծահասակի պես մեկ-երկու կաթիլ փստացրեց գետնին, որպես նախատակտ։ Կողքի ծառերից խշշոցը սողոսկում էր ու լցվում ականջի մեջ, ասես ուր որ է բոլոր սպանված կենդանիները կհայտնվեին ու կսկսվեր բնության վրեժն ընդդեմ որսորդների, կարծես սղոցված ծառերի արմատները ոտքերիցդ կբռնեին ու կախաղան կբարձրացնեին, քանի որ դու աներեսի պես, լկտիաբար եկել ես այնտեղ, որտեղ գրված է՝ «մի գնա»։ Թռչունները մեկը մյուսին իմաց տալով ներս եկողի մասին ծառից ծառ էին թռչում։ Թզենու վրա կային 2 կաչաղակ, բացել էին թուզն ու լափում էին հատիկավոր օշարակը։ Նրանց պետք չէր, թե ո...

30 րոպե

Սեղանին կար փշրված պանիր, կես հաց, սեղանի մոտ ոչ մեկ չկար, սեղանի վրա կար կլինգոր, դանակ ու կլինգորի հոտ։ Սեղանը  խոհանոցում էր,  ասել են՝ պետքական գույք է, թողել են խոհանոցում։ Ի՞նչն է քեզ պահում էս քաղաքում, այ օրինակ բոլորին՝ անձնագիրը, տան վկայականն ու  ընտանիքը։ Էս կոչումն է փոքր քաղաքի, երբ շենքերից դենը որբ ես, շենքից ներս՝ լիքը հարևաններով մենակ,  երբ կենտրոնից դուրսը գյուղ է, ծայրամասի թաղամասն էլ՝ թրիքահոտ։ Էս քաղաքում գազելների մեջ սիգարետի ծուխն էնքան պպզած ունի, որ կարաս արխային ծուխը փաթաթես հազարանոցի մեջ ու տաս վարպետին, չնայած մարդի տղեն ավտոյի բոլոր հնարավոր տեղերում գրել է տվել, որ  թուղթ չտան։ Գազելում գրած է՝  «перевозка стоящих пассажиров запрещена», մենք կանգնած ենք կարդում կանգնած մարդկանց տեղափոխելու արգելքը, նենց որ թեթև տար, հատկապես, 70 համարի մեջ մեջքիդ պառկած ծյոծին, իջնելիս էլ մանրի հետ կարաս խնդրես, որ ոտքդ էլ փոխանցեն։ Էս քաղաքում, ուր բոլորը իրար բիվշի են ու քնած ունեն իրար հետ, էս քաղաքում, ուր քաղաքականությունը ստաբիլ...

Եսիմ

Քաղաքը մթին էր տվել , խալաթ հագածի պես հանել էր ցերեկն ու դառել   խալոտ երկինք։ Թե վերից քանի խնձոր կընկնի , էլ Նյուտոնի գործը չի: Ծերացած թաղամասերից մեկում, որտեղ տանիքները կարկատած էին, ներկի հերն էլ եղանակով անիծած, պատուհանից ներս ապրողներից մեկը Ջոհանն է։ Ջոհանի պարանին անդրավարտիքները կախվում են ըստ շաբաթվա օրերի՝ երկուշաբթի սևն է, երեքշաբթին՝ մուգ կապույտը, տենց մինչև որբաթ ինչ գույն կուզես մտածիր, ուրբաթը՝ մոխրագույնի օրն է։ Ճարտարապետի տեսք ունի, չնայած ով իմանա, գուցե դաշնակահար է, դե կամ էլ չստացված բարձրախոս, հա, կռահեցիր՝ ասել կուզեմ` քաղաքագետ։ Ջոհանի տան պատերը սիրուն են, որովհետև շյուստրին նենց   տեղ է ծնվել, որ արևը սաղ օր իրենց տան պատերն է պաչում, երեկոյան էլ պատերը վարագույրի հետքերը վերցնելով սիրուն տատուներով մարմին են դառնում։ Բարեկամների հանդեպ էդքան էլ բացսիրտ դեմք չէ, դե նրանք տարին կլոր մարդ են ման գալիս, որ Ջոհանն էլ զույգվի։ Իսկ Ջոհանի համար բեսպրեձել է ուրիշների քիթը իր անձնականում գտնելը, դե էլ չասեմ բարեկամ-քավոր-սան...

Սպանել Ցարին

Եթե մտածում ես , թե գրածս հին ժամանակների մասին է , ուրեմն կարաս էլ չկարդաս , քո ուզած պատմության էքսկուրսը չկա էստեղ։ Ցարը՝ միապետների նախկին տիտղոս, իսկ ամբողջ աշխարհում՝ մի գերտերության հնամենի ղեկավար։ Էս Ցարը ապրեց , մեռավ , տերմինացավ ստացավ , հետո դարձավ  ասֆալտի հումք , մտքի կրոն , դռան փալաս , կես պակաս հոգեւոր ուսմունքից։ Բուծեցին ցարին , ասեցին գոռա բոլորի վրա , սաղին ցույց տուր ճիշտը , սաղին հանի «տռաս» , եթե քո ուզածը չեղավ ՝ ցարդ մեռավ , բայց վաղուց ցեցի նման մտել էր լեզվի տակ , կռծել մկանն ու հասել մտքին։ Ցարին փոքր ժամանակ ասել են , որ ինքը կռուտոյ տիպ է , իրեն ամեն ինչ էլ կարելի է , պիտի ունենա լավը , սեղանից էլ անպակաս լինի խավիարը։ Ցարին մտքի ժանգով բուծելու ժամանակ, ով թփրտում էր մարդկայինի մասին , չիշիկացնում էին տակը։ Հենց ցարի մտքին ծնվում էր էվրիկայոտ գաղափար ,  ցարամիցին էին տալիս , որ հանկարծ թախտից տազը չկտրի , մտածողն ո՞ւմ էր պետք ...